Արայիկ Խանդոյանը 47 տարեկան էր:


ArmeniaON, հոկտեմբերի 10. Մահացել է ազատամարտիկ, «Սասնա ծռեր» զինված խմբի անդամ Արայիկ Խանդոյանը, ով հայտնի է որպես «Միայնակ Գայլ»: Այս մասին հաղորդում է «Սասնա ծռեր» կուսակցությունը:

«Միայնակ Գայլի մահը տեղի ունեցավ հոկտեմբեր 9-10 կեսգիշերին, Գյումրիում, առաջին տվյալներով՝ սրտի կաթվածի հետևանքով», – ասված է կուսակցության հաղորդագրությունում:

Խանդոյանը կալանավորվել էր 2016 թվականի հուլիսի 31-ին, երբ Ոստիկանության պարեկապահակետային ծառայության (ՊՊԾ) գնդի տարածքը երկու շաբաթ իրենց վերահսկողության տակ պահելուց հետո «Սասնա ծռեր» զինված խմբի անդամները հանձնվեցին իրավապահներին:

Թավշյա հեղափոխությունից հետո՝ այս տարվա օգոստոսին դատարանը բավարարել էր պաշտպանական կողմի միջնորդությունը և մի խումբ պատգամավորների անձնական երաշխավորությամբ փոխել Խանդոյանի խափանման միջոցը՝ կալանքից ազատ արձակելով նրան:

azatutyun.am