Ֆրանսիայի նախագահն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղիկներ դրել և մեկ րոպե լռությամբ հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

ArmeniaON, սեպտեմբերի 11. Էմանուել Մակրոնին ուղեկցել են Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը, Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթը, կրթության նախարար Արայիկ Հարությունյանը, Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանը։

Մակրոնը նաև հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի է տնկել։

Photo: aysor.am

azatutyun.am