Արարողությունը տեղի է ունեցել Երեւանում անցկացվող ՖՄԿ-ի 17-րդ գագաթաժողովի շրջանակներում:

ArmeniaON, 11 սեպտեմբերի. Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կազմակերպությունում Մադագասկարից նախագահությունն ընդունելով, նշել է, որ հուզիչ պահ է.

«Մենք լիովին գիտակցում ենք Հայաստանի պատասխանատվությունը առաջիկա երկու տարիների ընթացքում: Ուզում եմ մեկ անգամ եւս շնորհակալություն հայտնել ՖՄԿ-ի բոլոր անդամ երկրներին եւ նրանց կառավարություններին վստահության համար: Ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել եւ շնորհավորել Մադագասկարին կազմակերպության զարգացման գործում կարեւոր ներդրման համար», – ասել է Նիկոլ Փաշինյանը:
Հիշեցնենք, որ երկու տարի անց Հայաստանից նախագահությունը կանցնի Թունիսին:

News.am