Սվաճյան 50 հասցեի հարակից ավտոտնակում բռնկված հրդեհի հետևանքով զեհեր և տուժածներ չկան:

ArmeniaOn, հոկտեմբերի 12. Այսօր` հոկտեմբերի 12-ին, ժամը 18:30-ի սահմաններում Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Սվաճյան 50 շենքի հարակից ավտոտնակներից մեկում հրդեհ է բռնկվել:

Անձը, ում պատկանում էր ավտոտնակը, հասցրել է միայն ավտոմեքենան դուրս բերել: Ավտոտնակի ներսում այրվել են անվադողեր, գազի բալոններ և այլ իրեր: Բարեբախտաբար զոհեր և տուժածներ չկան:

Ահազանգից րոպեներ անց օպերատիվ կերպով դեպքի վայր ժամանեցին հրշեջ-փրկարարների 2 մարտական հաշվարկ և 1 շտապ օգնության մեքենա: