Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիամ Քեշիշյանը թեև հայերեն չի խոսում, սակայն հայրենիք այցելել է որպես զբոսաշրջիկ: Նախարարը պատասխանել է ArmeniaOn-ի  հարցերին և խոստովանել, որ ցանկանում է հայերեն սովորել:  

ArmeniaOn, հոկտեմբերի 12. Սելվա Բլանկո անունով ուրուգվայցի դասախոսը  ազգությամբ բասկ է և  հայ ժողովրդին համարում է բասկ ժողովրդի բարեկամը: Նա  լավ գիտի հայ ժողովրդի պատմությունը, տեղյակ է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և երազում է այցելել Հայաստան:

Սելվան,  ArmeniaOn-ի  խնդրանքով այցելություն էր խնդրել Ուրուգվայի տուրիզմի նախարար, ազգությամբ հայ, Լիլիամ Քեշիշյանի հետ, ով սիրով ընդունել է նրան և պատասխանել նաև մեզ հետաքրքրող հարցերին:

Նախարարը հայերեն չի խոսում: Լիլիամ Քեշիշյանը գիտակցում է, որ դժվար է հայերեն սովորելը, իսկ նա խիստ զբաղվածության պատճառով շատ քիչ ժամանակ ունի: Բայց, այնուամենայնիվ հետաքրքրվում է և ցանկանում է գտնել մասնագետ, որ կուսուցանի հայոց լեզու Մոնտեվիդեոյի Հումանիտար ֆակուլտետում:

Ուրուգվայի տուրիզմի հայազգի նախարարն անցած տարի եղել է Երեւանում, որպես զբոսաշրջիկ, այցելել է Հանրապետության հրապարակ, եղել Հայաստանի ամենահայտնի տեսարժան վայրերում:

Լիլիամ Քեշիշյանը խոստովանում է, որ հատկապես հավանել է գառան միսը, նրան հիացրել հայկական հացի` լավաշի պատրաստման եղանակը թոնրի մեջ, լավ գիտի հայկական ծիրանի  և Հայաստանում խմիչքի արտադրության մասին։ Հայաստանում եղած ժամանակ այցելել է նաև համալսարաններից մեկը։

Քեշիշյանը զրույցի ընթացքում խոսել է նաև Արցախի խնդրի, ինչպես նաև և Ադրբեջանի ագրեսիվ քաղաքականության մասին։

«Արցաըը քրիստոնեական մի կղզի է, շրջապատված մուսուլմանական երկրներով և նրա ազատության բնական պահանջը շարունակում է մարդկանց մահվան պատճառ դառնալ», – ասել է Ուրուգվայի հայազգի նախարարը։

Սելվան մինչ նախարարի հետ հանդիպումը այցելել էր նաև Մոնտեվիդեոյի հայկական գերեզմանատուն, որտեղ նաև հայկական եկեղեցին է, դպրոցն ու ճեմարանը։ Այնտեղ նաև դամբարան կա։ Նրա խոքով՝ դա մի շատ տպավորիչ վայր էր:

Ուրուգվայի տուրիզմի նախարար Լիլիամ Քեշիշյանը Սելվային տեղեկացրել է նաև, որ hաջորդ տարի Երեւանում կբացվի հյուպատոսական գրասենյակ:

© Photo: brasilturis.com.br