Հայկական գուլպաներից մինչև հոր լուսանկարները: Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն դատարկաձեռն չհեռացավ Հայաստանից։
ArmeniaON, հոկտեմբերի 13. ՀՀ վարչապետը բարձրաստիճան հյուրին է նվիրել հայկական արտադրության գուլպաներ։ Միանման գուլպաներով երկու վարչապետները լուսանկարվել են։ Պոզիտիվ լուսանկարն իր ֆեյսբուքյան էջում է տեղադրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Էս էլ՝ էսենց:)
Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Saturday, 13 October 2018
Հհ վարչապետը Ջասթին Թրյուդոյին է նվիրել նաև նրա հոր` Պիեռ Թրյուդոյի լուսանկարը, որն արվել է 1984թ.–ին վերջինիս Հայաստան կատարած այցի ժամանակ։