Ստամբուլի քաղաքապետարանի խորհուրդը Շիշլիի թաղամասում Հրանտ Դինքի անունով փողոց է վերանվանել։


ArmeniaON, հոկտեմբերի 16. Ինչպես տեղեկացնում է news.am-ը, հղում անելով Ստամբուլի հայկական Agos-ին, Շիշլիի Սամանյոլու փողոցը վերանվանվել է Հրանտ Դինքի անունով։


Նախկինում ևս մի շարք առաջարկություններ եղել էին, սակայն համապատասխան որոշում չէր կայացվել։