ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի Հանրային հեռուստատեսության եթերում։

ArmeniaON,  հոկտեմբերի 16. Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականի մասին կհայտարարի հոկտեմբերի 16-ին, ժամը 20:00-ին Հանրային հեռուստաընկերության եթերում։  «Արմենպրես»-ի հետ զրույցում լուրը հաստատել է վարչապետի մամուլի խոսնակ Արման Եղոյանը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հրաժարականի մասին հայտնել էր «Ֆրանս 24» հեռուստաընկերության հետ հարցազրույցում: Փաշինյանը նշել էր, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունների շուտափույթ անցկացման համար պատրաստվում է հրաժարական տալ մինչև հոկտեմբերի 16-ը, այդ դեպքում ընտրությունները տեղի կունենան դեկտեմբերի 9-ին կամ 10-ին:

armenpress.am