Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։


ArmeniaON, հոկտեմբերի 16. Երեկ՝ հոկտեմբերի 15-ին, վիճաբանություն-ծեծկռտուք և դանակահարություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 19։00-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի, նույն վարչության ՊՊԾ գնդի 5-րդ հատուկ գումարտակի 2-րդ վաշտի, Ոստիկանության կենտրոնական բաժնի համայնքային

Ոստիկանության բաժանմունքի ծառայողները Հանրապետության հրապարակից վիճաբանություն-ծեծկռտուք-դանակահարություն և մարմնական վնասվածք կատարելու կասկածանքով Ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել մեծ թվով քաղաքացիների։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են՝ 16-ամյա Հակոբ Զ.-ն, 20-ամյա Տիգրան Գ.-ն, 16-ամյա Վահագն Շ.-ն, 21-ամյա Հրաչյա Պ.-ն, 20-ամյա Վահան Ֆ.-ն, 16-ամյա Արման Գ.-ն, 20-ամյա Բորիս Ղ.-ն, 17-ամյա Արման Պ.-ն, 24-ամյա Ավետիք Բ.-ն և 19-ամյա Ռոբերտ Ա.-ն։  Կայքի տեղեկություններով` նշված անձինք տևական ժամանակ Հանրապետության հրապարակում անհարգալից վերաբերմունք են դրսևորել հասարակության նկատմամբ, միմյանց հասցեին հնչեցրել հայհոյանքներ, կոպիտ կերպով խախտել են հասարակական կարգը, որի ժամանակ էլ Ավետիք Բ.-ն և Բորիս Ղ.-ն դանակահարել են միմյանց՝ մարմնի տարբեր մասերին պատճառալեով մարմնական վնասվածքներ։

 

Փաստի առթիվ Ոստիկանության կենտրոնական բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

© shamshyan.com