2800 վազորդներից մինչև բազմազգ Երևան. Էրեբունի-Երևան 2800-ն անմոռանալի օր է խոստանում:

ArmeniaON, հոկտեմբերի 20. Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Էրեբունի-Երևան 2800 միջոցառումների ծրագիրը: Հայոց 2800-ամյա մայրաքաղաքը երևանցիներին և Երևանի հյուրերին անմոռանալի օր է խոստանում: Միջոցառումներ կլինեն Երևանի բոլոր վարչական շրջաններում, ինչպես նաև այգիներում:

 

Երևանյան  մարաթոն

2800 վազորդների մասնակցությամբ

08:00-ից / Շահումյան հրապարակ /

 

Երևանի պատմության թանգարան

11:00 -19:00 / Արգիշտի փողոց 1 / մուտքն ազատ է

 

Էրեբունի պատմահնագիտական արգելոց թանգարան

11:00 – 19:00 / Էրեբունի փողոց 38 / մուտքն ազատ է

 

ԲազմազգԵրևան

Ազգային փոքրամասնությունների հարթակ

12:00 – 18:00 / Անգլիական այգի /

 

Սիրահարդ եմ Երևան

Հեծանվավազք

12:00 – 13:00 / Շահումյան հրապարակ, Վ. Սարգսյան, Ամիրյան, Մաշտոց, Կորյուն, Աբովյան, Հանրապետության Հրապարակ, Տիգրան Մեծ, Էրեբունի թանգարան /

 

Արևային Երևան

Մանկական տոնական ծրագրեր

13:00 – 18:00 / Կիրովի անվ. մանկական զբոսայգի /

 

Տոնական Երևան

Փողային նվագախմբերի շքերթ

14:00 – 15:00 / Ազատության հրապարակ, Թումանյան, Մաշտոց, Ամիրյան, Հանրապետույան հրապարակ /

 

Իմ դասական Երևան

Դասական հարթակ

14:00 – 18:00 / Կոնսերվատորիայի շքամուտքի դիմաց /

 

Երևանյան Էսքիզներ

Բենդերի բեմահարթակ

15:00 – 18:00 / Հյուսիսային պողոտա /

 

Իմ հայկական Երևան

Ազգային երգ ու պարի հարթակ

16:00 – 22:00 / Ազատության հրապարակ /

 

Իմ ջազային Երևան

Ջազ երաժշտության բեմահարթակ

16:00 – 21:00/ Կասկադ

 

Երևանյան Ռոք

Ռոք երաժշտության բեմահարթակ

17:00 – 22:00/ Ազնավուրի հրապարակ

 

Ուրարտուից մինչևօրս

Տարազի ցուցադրում

18:00 – 19:00/ Հյուսիսային պողոտա

 

Գալահամերգ

19:30 – 21:00/ Հանրապետության հրապարակ

 

Հրավառություն

21:30

 

* Տոնահանդիսություններ վարչական շրջանների կենտրոնական հրապարակներում և մեծ այգիներում

Photo: Pxhere

myyerevan.am