Երևանյան եղանակը տրամադրում է տուն գնալ և սպասել թեյնիկի տաքանալուն: Սակայն վերջին օրերի ընթացքում օրվա քրոնիկոնը կարծես թե փոխվել է և կարիիք չի զգացվում, որ ինքներս թեյ կամ սուրճ պատրաստենք` մի փոքր թեթևանալու և հարմարվելու աշնանային ցուրտ եղանակին:

ՇՈՒՇԱՆ ՓԱՓԱԶՅԱՆ

ArmeniaOn, հոկտեմբերի 21. Պատճառը` հոկտեմբերի 19 -ին, մեկնարկած սուրճի և թեյի ամենամյա փառատոնի երևանյան ցուցադրությունն է :

 

Այն շարունակվեց մինչև հոկտեմբերի 20-ի ուշ երեկոն` Կարապի լճի հարակից ամբողջ տարածքում: Նշեմ, որ ցուցադրության 2-րդ օրը համընկնում է Երևանի 2800 ամյակի տոնակատարության մեկնարկի օրվան, ինչն էլ, փառատոնի կազմակերպիչներից մեկի` Պրոմ Էքսպո ընկերության տնօրեն Արման Զաքարյանի խոսքերով, առավել պարտավորեցնող է:

Իսկ միջոցառման մտահղացումը ծագել է՝ հաշվի առնելով հայկական գործնական առօրյայում սուրճի և թեյի շատ օգտագործումն ու տարաբնույթ միջոցառումների առկայությունը` մինչև իսկ թանգարանային նմուշների բաց ցուցադրություն:

– Գաղափարը քննարկելով մեկ սեղանի շուրջ` «Ազդ» ընկերության տնօրենի հետ եկանք համաձայնության՝ դեռևս անցած տարի հոկտեմբերին անցկացնելու առաջին սուրճի և թեյի երևանյան փառատոնը, որում ինչպես և այս տարի ներկայացված էին միջազգային հարթակում հայտնի սուրճի և թեյի ապրանքանիշեր:

-Ուրմեն լավագույն ավանդույթները շարունակվու՞մ են

– Այս տարի ներկայացված ընկերությունների ապրանքանիշները եթե ոչ 90, ապա 80 տոկոսով նույնն են, ինչ անցած տարի, երբ փառատոնը նոր էր իր տեսակի մեջ: Վստահաբար կարելի է փաստել՝ այո: Անցած տարի եղել է բավականին լավ, վստահ ենք, որ այս տարի ևս:

Ի°նչ է առաջարկում փառատոնը երևանցիներին

Փառատոնը հագեցած է տարաբնույթ միջոցառումներով` սկսած մաստեր-կլասերից (բարիստաների առաջնություն) մինչև ծանոթացում ցուցադրված ապրանքանիշերին:

Փառատոնի անցկացումն ուղեկցվել է շոու ծրագրով՝ ազգային ու էստրադային խմբեր, ինչպես նաև DJ-ի մասնակցությամբ:

Այնպես որ, փառատոնի ընթացքում բոլորը հնարավորություն են ունեցել ճաշակելու թեյ և սուրճ, համեղ թխվածքաբլիթներ, լսել լավ երաժշտություն և կտրվել առօրյա հոգսերից:

Միջազգային ապրանքանիշերի կողքին ` հայկականը

Նազան թեյի հայկական հավաքածուն է: Միջազգային ապրանքանիշերի կողքին` գեղեցիկ տաղավարում դաշտային խոտաբույսերի բույրը միաանգամից զգացնել է տալիս՝ «սա հայկականն է»:

Արդեն 2 րդ տարին է, ինչ մասնակցում է այս փառատոնին: Դեռ առաջին տարում արդեն հասցրել է մրցանակ ստանալ` լավագույն սկսնակ: Այժմ գործում հմտացել են, մրցանակն էլ սեղանին իր հարմար տեղն ունի:

Միլենան, ով արդեն մեկ տարեկան «Նազան»-ի ընտանիքի մասն է, ժպիտով է պատմում, որ փառատոնին մասնակցելը հնարավորություն է տալիս շփվելու իրենց թեյի սիրահարների՝ «Նազանցիների» հետ, իսկ փառատոն այցելածներին ծանոթացնելու ապրանքանիշի հետ:

-Մեր թեյը խոտաբույսային առաջին հայկական հուշանվերային թեյն է, որը ներկայացնում է 4 տարբեր տեսակ: Առաջինի մեջ ներկայացված են լորու տերևները, դեղձի և կիտրոնի հատիկները, 2-րդում ` մասուր, դաղձ, սալորաչիր , 3-րդ ում՝ դասական ուրց, նանա, դաղձ, 4-րդում՝ մալինայի և բալի տերևներ, նաև բալի հատիկներ: Խոտաբույսերը բերված են Տավուշի և Սյունիքի մարզերից:

Թեյերը ոչ միայն համեղ են, այլև գեղեցիկ փաթեթավորում ունեն: Ինչն էլ ինքնանպատակ չէ, իրենց իսկ խոսքերով, Նազանն ամեն բան անում է հայկականին մոտ լինելու և հայկական գեղեցիկ ավանդույթները պահելու համար: Ասվածի լավագույն ապացույցը թեյի տարաների նկարազարդումն է: Դրանք ժամանակակից նկարիչ Արմեն Վահրամյաննին են պատկանում: Միլենան առանձնահատուկ ջերմությամբ է հիշում, որ նմուշները իրենց մեծահոգաբար նվիրել է ինքը` նկարիչը:

«Նազանն» է, որ շնչառությանդ մոտեցնելով կարելի է կտրվել երևանյան անցուդարձից ու զգալ ինչպես լեռներում. «Ամեն բան մաքուր է, մենք լեռներում ենք, քայլում ենք, քայլում և զարմանալի է, որ մենք լռում ենք` չենք երգում…»:

լուսանկարները՝ hetq.am