Այսօր մեր շուրջը բավական շատ են մարդիկ, ովքեր հանդիսանում եմ որոշակի պատմության կրողներ: Խոսքը դաջվածքների մասին է:

ԷԼԵՆԻՏԱ ՍԱՐԳՍՅԱՆ

ArmeniaON, հոկտեմբերի 22. Ի՞նչ ծագում ունեն դաջվածքները, երևույթ, որ բավական արագ նորաձև դարձավ նաև Հայաստանում:

Դե դաջվածքները եկել են ամերիկայի բնիկներից,Կոլումբոսից հետո,դրանք եղել են տարբերող նշաններ,որ ներկայացրեն են մարդկանց ստատուսը:Դաջվածքները ունեցել են նաև մոգական նշանակություն հին բնիկների համար, – մեկնաբանում է հոգեբան Հրաչյա Հովհաննիսյանը:

 

Հոգեբանը նշում է, որ մարդիկ այդ կերպ պաշտպանվում էին չար ուժերից: Հին ժամանակներում տարբեր մարդկային ցեղեր կարծում էին, որ չար ոգիները կարող են մարմնի անցքերով մուտք ունենալ իրենց մարմին: Դաջվածքները այս դեպքում օգտագործվում էին որպես պատնեշ:

Հետագայում դաջվածքները մտան քրեական աշխարհ նույն ֆունկցիան իրագործելու, ցույց տալու համար մարդկանց դերերը և կատարած արարքները: Այսպես դաջվածքները քիչ-քիչ դարձան գեղարվեստական մի բան:

Դեռևս 2010 թվականին ավստրալացի մինչև 30 տարեկան երիտասարդների 25%-ը դաջվածք ուներ: Պետք է փաստենք, որ Հայաստանում դաջվածք անելու մշակույթը վերջերս է տարածվել: Դաջվածքներ հիմանականում նախընտրում են անել տղաները: Էրիկը հետաքրքիր ու միևնույն ժամանակ յուրհատուկ մեկնաբանություն ունի իր դաջվածքների վերաբերյալ:

Ստացվեց այնպես, որ ես սկսեցի մտածել, թե դաջվածքները մարմնի լեզուն են, իմ դաջվածքը քիմիական տարր է,որը ես կապում եմ ընտանիքիս հետ:

Մեկնաբանում է նաև շրջապատի արձագանքը.

Շրջապատս զարմացել ու հիացել էր,ծնողներս երկուսի մասին գիտեն միայն,երրորդի մասին շգիըեն,բայց արձագանքը նորմալ էր:

Հոգեբանի կարծիքով, այսօր հիմանականում դաջվածքներ անելու ցանկություն են ունենում դեռահասները: Մարդիկ, ովքեր ձգտում են դաջվածքներ անել, ցանկանում են ավելի ինքնավստահ լինել: Հոգեբանը բացատրում է նաև ծնողների բացասական վերաբերմունքի պատճառը:

Դեռահասները հիմանականում ցանկանում են անկախանալ ծնողներից և միանգամից գնում են մոդայի հետևից ՝ մտածելով, որ եթե նմանվում են դրսի աշխարհին, ապա անկախ են:

Հրաչյա Հովհաննիսյանը խորհուրդ է տալիս նաև չմոռանալ դաջվածքների նշանակության մասին: Յուրաքանչյուր նշան խորհրդանիշն է որևէ բանի, որին պիտի համապատասխանի տվյալ մարդը: Միքայելը և Արփին հստակ գիտեն՝ ինչ են ցանակնում դաջել և ինչ նշանակությամբ:

Ցանկանում եմ դաջել ատրճանակ ուղղված դեպի մատներս,որոնք դուրս են գալիս վարդերի միջից և պաշտպանում են իմ վարդերը,որոնք խորհրդանշում են ընտանիքիս անդամներին, – ասում է Միքայելը:

Արփին էլ այսպես է մեկնաբանում.

Ընկերուհիներով որոշեցինք անենք մի դաջվածք, որը կխորհրդանշի մեր ընկերությունը:

Ըստ հոգեբանի դաջվածքները մարդկանց բավարարվածություն են տալիս, ինչպես, ասենք, գեղեցիկ հագուստը: Իսկ ինչ կարծիք ունի հոգեբանը դաջվածքների վերաբերյալ:

Ես ինքս չեմ անի ու չեմ ողջունի կամ խորհուրդ տամ որևէ մեկին, բայց որ գեղեցիկ ա՝ գեղեցիկ ա:

Դաջվածքներ անելն այսօր տարբերվելու ամենատարածված ճանապարհն է: Չնայած դաջվածքներն այսօր գեղարվեստական ստեղծագործություններ են մարդկանց մարմնի վրա, այնուամենայնիվ, չպետք է մոռանանք, որ դրանք դառնում են մեր մշտական ուղեկիցները:

լուսանկարները՝ biglemon.am

երաժշտություն՝ Black star mafia tattoo