ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը հետ է կանչվել իր պաշտոնից. նրան կփոխարինի Վարուժան Ներսեսյանը։

ArmeniaON, հոկտեմբերի 24. Նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Գրիգոր Հովհաննիսյանին պաշտոնից հետ կանչելու մասին: Նախագահի մեկ այլ  հրամանագրով ԱՄՆ–ում ՀՀ դեսպան է նշանակվել Վարուժան Ներսիսյանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի երկու հրամանագրերից։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Գրիգոր Հովհաննիսյանին հետ կանչել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի.

Վարուժան Ներսեսյանին նշանակել Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան (նստավայրը՝ Վաշինգտոն)»,– ասվում է նախագահի հրամանագրերում։

Ստորև ներկայացնում ենք Վարուժան Ներսեսյանի կենսագրական տվյալները։

Ծննդյան ամսաթիվ՝ 31 օգոստոսի, 1973թ.

Հիմնական կրթություն

2007-2009թթ. Ֆլետչերի դիվանագիտության և իրավունքի դպրոց, Թաֆթսի համալսարան, Բոստոն, ԱՄՆ, կոչումը՝ միջազգային հարաբերությունների մագիստրոս,
1996-1998թթ. ՀՀ կառավարման ակադեմիա, որակավորումը՝ պետական ծառայող,
1991-1996թթ. ԵՊՀ պատմության ֆակուլտետի միջազգային հարաբերությունների բաժին, որակավորումը՝ միջազգայնագետ-պատմաբան:

Վերապատրաստման դասընթացներ

2005թ. փետրվար-մարտ-Կանխարգելիչ դիվանագիտությունը և հակամարտությունների կարգավորումը, Վաշինգտոն,
2004թ. հոկտեմբեր-Սպառազինությունների վերահսկում և վերիֆիկացիա, Ստոկհոլմ,
1999թ. հունվար-մարտ-Վիեննայի դիվանագիտական ակադեմիա, Եվրոպական կառույցների դասընթաց, Վիեննա:

Աշխատանքային փորձ

2008-2012թթ. – ԱՄՆ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, առաքելության ղեկավարի տեղակալ,
2006-2008թթ. – ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմ, արտաքին կապերի վարչության պետ,
2005-2006 թթ. – ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչություն, ԵԱՀԿ բաժնի վարիչ,

2003-2005թթ. – ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ վարչություն, սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ,
2000-2003թթ. – ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչություն, Ավստրիայում ՀՀ դեսպանություն, մշտական ներկայացուցչի տեղակալ, Վիեննա,

1999-2000թթ. – ՀՀ ԱԳՆ եվրոպայի վարչության երրորդ քարտուղար, Եվրոպական միության և ԵԱՀԿ հարցերի պատասխանատու,
1997-1999թթ. – ԱԳՆ Միջազգային կազմակերպությունների վարչության ՄԱԿ-ԵԱՀԿ բաժնի կցորդ, ԵԱՀԿ հարցերի պատասխանատու:

Ամուսնական կարգավիճակ

Ամուսնացած է, ունի երեք զավակ:

tert.am

Photo: mfa.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here