Այսօր նա մեզ հետ չէ, բայց մեզ հետ են նրա ստեղծած կերպարները, նրա ստեղծած թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը Սոս Սարգսյանը թողել է մեզ։

ArmeniaON, հոկտեմբերի 24. Հայ կինոյի նահապետը, հայ թատրոնի հենասյուներից մեկը` Սոս Սարգսյանը կդառնար 89 տարեկան։ Այսօր նա էլ չկա, բայց մեզ հետ են նրա ստեղծած կերպարները, նրա ստեղծած Համազգային թատրոնն ու այն մեծ ժառանգությունը, որը նա թողեց։

«Սոս Սարգսյան. Ինքն իր հետ…» ֆիլմը մեծ արտիստի վերջին նկարահանումն է:

Սոս Սարգսյանը Ծնվել է 1929 թվականի հոկտեմբերի 24-ին Ստեփանավան քաղաքում։

1948 թ. տեղափոխվել է Երևան և աշխատել Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ որպես դերասան։1954 թ. ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետը։ 1954-1991 թթ. եղել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի դերասան։ 1991 թ. հիմնադրել է Համազգային թատրոնը։ 1991 թ. նա թեկնածու է եղել նորանկախ Հայաստանի Հանրապետութեան նախագահութեան համար, Հայ Յեղափոխական Դաշնակցութեան կուսակցութեան՝ թեկնածուն։ 1997-2006 թթ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտԻ ռեկտորն է, 2006-ից՝ ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահը։ 2009 թ. ընտրվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Նկարահանվել է քառասունից ավելի գեղարվեստական ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Նվագախմբի տղաները»‚ «Եռանկյունի»‚ «Մենք ենք, մեր սարերը», «Նահապետ»‚ «Խաթաբալա», «Ձորի Միրո», «Սոլյարիս», Հայաստանում և ԽՍՀՄ մյուս տարածքում նկարահանված բազմաթիվ այլ ֆիլմերում։ Ռուսաստանցի բեմադրիչների նկարահանված ֆիլմերում առավել հայտնի են իր խաղացած Գիբարյանի (Տարկովսկու «Սոլյարիս»), թափառիկ արտիստի (Վ.Բորտկոյի «Առանց ընտանիքի»), Ֆեոֆան Պրոկոպովիչի (Ա.Պուշկինի «Միխայլո Լոմոնոսով») դերերը։

Մեծ դերասանը մահացել է 2013 թվականի սեպտեմբերի 26-ին։