Ողբերգական դեպք Երևանում։ Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերվել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի  45-ամյա քենու դին։

ArmeniaON, հոկտեմբերի 25։ Այսօր՝ հոկտեմբերի 25-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։40-ի սահմաններում Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դավիթաշեն կամրջի տակ դի կա։  Այս մասին հայտնում է shamshyan.com-ը։

Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Մաշտոցի բաժնի և Ոստիկանության Դավիթաշենի բաժանմունքի օպերատիվ խմբերը:

Կայքի տեղեկութուններով՝ մահացածը Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանի բնակիչ՝ 45-ամյա Լուիզա Խաչատրյանն էր, ով ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի կնոջ քույրն է, ով մասնագիտությամբ բժշկուհի էր և աշխատում էր հանրապետությունում հայտնի ծննդատներից մեկում։

© Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

shamshyan.com