Նոբելյան մրցանակակիրներ Բեն Ֆերինգան և Ֆրեյզեր Ստոդդարտը հոկտեմբերի 24-ին Երևանի պետական բժշկական համալսարանում էին։  

ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ

ArmeniaON, հոկտեմների 25:  Քիմիայի ոլորտում համաշխարհային ճանաչում ունեցող գիտնականները 2016-ին արժանացել են Նոբելյան մրցանակի մոլեկուլային շղթաների նախագծման վրա կատարած իրենց աշխատանքի համար։

ԵՊԲՀ-ում նրանց դասախոսությունը ներկաներին հնարավորություն տվեց տեղեկանալ պրոֆեսոր Ֆերինգայի և Ստոդդարտի կատարած աշխատանքին։

Ներկա էին ոլորտի լավագույն մասնագետները, ԵՊԲՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, ուսանողներ, Հայաստանի առաջին անկախ հանրապետության և խորհրդային միության առողջապահության նախարարներները։

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը հյուրերին շնորհեց ԵՊԲՀ դոկտորի պատվավոր կոչում։ Իսկ «Բուժհաստատությունների կառավարում» մագիստրոսական ծրագրի առաջին շրջանավարտների դիպլոմներն ականավոր գիտնականներն անձամբ հանձնեցին:

Պրոֆեսորների ԵՊԲՀ կատարած այցի մեջ մեծ ներդրում ունի Նիդերլանդների Գրոնինգենի համալսարանի հայազգի պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանը։