Թերևս ժամանակն է արդեն մտածել Թատերական հրապարակի այս փոքրաթիվ նստարանների փոխարինման մասին:

Ռուբեն Շուխյան

ArmeniaON, հոկտեմբերի 25. Հուսով եմ, Երևանի ավագանին ու Կենտրոնի նորանշանակ թաղապետը անպայման ուշադրություն կդարձնեն այս կարևոր խնդրի վրա. երբ զբոսաշրջիկներն այցելում են Թատերական հրապարակ Օպերայի շենքը տեսնելու՝ նրանց հայացքին հառնում է ահա այս մեղմ ասած ոչ էսթետիկ, եթե չասենք՝ աղետալի պատկերը:

Այս նստարանները տեղադրված էին եղել այստեղ, եթե չեմ սխալվում, դեռևս 10-12 տարի առաջ, և մինչև հիմա նրանք երբևիցե չեն փոխարինվել, եղածներից շատերն էլ անհետացել են և մնացել են միայն մի քանիսը: Կար այնպիսի մի վարկած, որ դրանք չեն փոխարինվում միտումնավոր, որպեսզի Թատերական հրապարակի այցելուները գնան մոտակայքի բազմաթիվ սրճարանները, այլ ոչ թե նստեն այս «անվճար» նստարաններին:

 

Հուսով եմ, հիմա երկրում իրոք իրավիճակ է փոխվել, և կփոխվեն նաև իրենց դարը վաղուց արդեն ապրած այս նստարանները, և հրապարակի ողջ երկայնքով վերջապես կտեղադրվեն նորերը: