Միացյալ Նահանգներում անցկացվող ուսումնասիրությունը ցույց է տալիս՝ որքան ավելի շատ ժամանակ են անցկացնում զավակները ծնողների հետ, այնքան նրանք ավելի երկար են ապրում:

ArmeniaON, հոկտեմբերի 26. Միջանձնային հարաբերությունները կարող են բարելավել կամ վատթարացնել մեր կյանքի որակը: Տարեց մարդկանց մոտ դա ավելի ու ավելի ակնհայտ է երևում: ԱՄՆ բժշկական ասոցիացիան ուսումնասիրել է այդ հարաբերությունները։

2012 թ. Կալիֆոռնիայի համալսարանի եւ ամերիկյան բժշկական ասոցիացիայի (American Medical Association) կողմից անցկացված հետազոտությունը գնահատել է միջանձնային հարաբերությունների ազդեցությունը տարեցների վրա:

Հետազոտությունը վերնագրվել է. «Մենակություն տարեցների մոտ. Ֆունկցիոնալ անկման և մահվան կանխատեսում»:

Ի՞նչ է կատարվում տարեցների հետ

Միայնությունը տարեցների կյանքի որակի վատթարացման և տառապանքի ընդհանուր աղբյուր է:

Հետազոտության ընթացքում ուսումնասիրվել է Միացյալ Նահանգներում մեծահասակների մոտ միայնության, ֆունկցիոնալ անբավարարության և մահվան միջև փոխհարաբերությունները:

Հետազոտության ընթացքում, որն ացկացվել է 2002թ-ից մինչև 2008թ.ը, մասնակցել է 1604 մարդ: Մասնակիցների միջին տարիքը կազմել է 71, և նրանց 59%-ը կանայք են եղել:

Արդյունքները հետևյալն են.

• Մասնակիցների մեծ մասը դժվարացել է առօրյա կյանքում ավելի մեծ թվով գործողություն կատարել։

• Ավելի շատ խնդիրներ են նկատվել հետազոտության մասնակիցների մոտ, մասնավորապես վերին վերջույթներում

• Նրանց մոտ նկատվել է նվազեցված շարժունություն, կամ ավելի շատ են դժվարացել աստիճաններ բարձրանալիս։

Գիտնականների այս ուսումնասիրությունը կարող  է օգտակար լինել հանրային առողջության համար։

Միայնության գնահատումը քրոնիկական պրակտիկայում սովորական չէ: Այնուամենայնիվ, միայնությունը կարող է առողջության անբարենպաստ արդյունքների կարևոր կանխորոշիչ լինել:

Աապացուցվել է, որ տարեցների մոտ միայնության գնահատումը կարող է օգտակար միջոց լինել նրանց առողջության վատթարացման և հաշմանդամության վտանգը հայտնաբերելու և կանխարգելելու համար:

bioguia.com

Photo: beautifulpeoplemagazine.com

Photos: pxhere