Այս հոլովակը հուզել է միլիոնավոր մարդկանց ամբողջ աշխարհում։ Մարդիկ դրանով կիսվել են սոցիալական ցանցերում ավելի քան 1 միլիոն անգամ:

ArmeniaON, հոկտեմբերի28, Նորածին երեխան լաց է լինում: Շատերը փորձում են հանգստացնել նրան իրենց գրկում, բայց չի հաջողվում։ Հետո նրան մի տղամարդ է գրկում։ Երբ նա երեխային մոտեցնում է իր կրծքին, փոքրիկը լռում է։ Ի՞նչ է տեղի ունեցել:

Փոքրիկի մայրը մահացել է ծննդաբերության ժամանակ։   Նրա օրգանները  դոնոր են դարձել։ Անհավատալի է, բայց փոքրիկը հանգստանում է միայն այն մարդու գրկում, ում կրծքում շարունակում է բաբախել իր մայրիկի սիրտը։

Տեսահոլովակը հուզել է միլիոնավոր մարդկանց  ամբողջ աշխարհում, և կարծես թե հասնում է իր նպատակին: Այն դիտելուց հետո, մարդիկ մտածում են և բանավիճում դոնոր լինելու հնարավորությունների մասին, շատերին խրախուսելով դոնոր լինել և համարելով, որ դա կյանք փրկելու իրական հնարավորություն է։

upsocl.com

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here