Լավագույնը, որ մենք կարող ենք անել մեր օրգանիզմի համար, որպեսզի ամրապնդենք մեր իմունային համակարգը և կարողանանաք դիմակայել վատ եղանակի կամ վիրուսների միջավայրի պայմաններում, պետք է հնարավորինս ավելացնենք ցիտրուսի օգտագործումը։

ArmeniaON, հոկտեմբերի 29. Մենք հեշտությամբ կարող ենք հիվանդանալ` օդի ջերմաստիճանի հանկարծակի փոփոխությունների, ամենօրյա սթրեսների և մեր շուրջը թափառող մանրէների պատճառով։ Որպեսզի դա տեղի չունենա, մի շատ պարզ բաղադրատոմս ենք ներկայացնում` հակավիրուսային հյութ պատրաստելու համար: Ի՞նչ է դա: Մեծ քանակությամբ վիտամին C ձեր իմունային համակարգը ամրապնդելու համար` ընդամենը մեկ բաժակում:

Բացի այդ, այն շատ համեղ է: Ձեզ անհրաժեշտ բաղադրիչներն են` երկու նարինջ, թուրինջ և մաղադանոսի մեկ ճյուղ: Ի՞նչ պետք է անեք: Նարինջներն ու թուրինջը քամեք, մաղադանոսից ևս անհրաժեշտ է նրա հյութը, որը կարելի է ստանալ հյութ քամող սարքի օգնությամբ։ Այս ամենը խառնեք և լցրեք բաժակի մեջ, ձևավորեք մաղադանոսի տերևներով և վայելեք այն անմիջապես պատրաստ լինելուն պես։ Որպեսզի Ձեր իմունային համակարգը ամրապնդվի, այս հյութը պետք է խմեք շաբաթական առնվազն երկու անգամ։

Արդյունքը. Դուք ավելի քիչ կհիվանդանաք հարբուխով: Իսկ եթե դա պատահի, ապա հիվանդության ախտանիշները թույլ կլինեն, իսկ տևողությունը` ավելի կարճ: Այս հյութը հրաշքներ չի գործում, այն ընդամենը օգնում է ուժեղացնել ձեր դիմադրողականությունը և Ձեր օրգանիզմը հեշտությամբ չի հանձնվում վիրուսներին։

Այս հյութ հիանալի միջոց է պահել ձեր առողջությունը լավ վիճակում է: Այնբ նաև կանխում է սրտանոթային հիվանդությունները, լավացնում է տեսողությունը, մաքրում է լյարդը ճարպերից, իջեցնում է արյան ճնշումը։ Այն արդյունավետ է սակավարյունության դեպքում, բարելավում է մարսողությունը և լավ է ազդում հիշողության վրա:

Որքան օգուտ կարելի է քաղել,  ընդամենը մեկ բաժակ այս համեղ հյութը ըմպելով։

emedemujer

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here