Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան 16 տարի անց վերջապես ունեցավ նոր նախագահ:

ArmrniaOn, հոկտեմբերի 30. Ռուբեն Հայրապետյանի երկարամյա  պաշտոնավարումից հետո, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի պաշտոնը ստանձնեց Հայաստանի Հանրապետության ԱԱԾ տնօրեն` Արթուր Վանեցյանը: Հայկական ֆոըտբոլային աշխարհի ներկայացուցիչները   դրական գնահատեցին այս ընտրությունները:

 

Այդ առնչությամբ, մասնավորապես, իր կարծիքը հայտնեց հայկական ֆուտբոլի լեգենդ Խորեն Հովհաննիսյանը, մատնանշելով, թե ինչը պետք է փոխի նոր նախագահը:

Նոր նախագահի առաջնային խնդիրներից մեկը` դա հայկական ֆուտբոլի զարգացումն է: Այս խնդիրը մշտապես մտահոգվելու առիթ  է տվել հայ ֆուտբոլասերներին: Ինչպիսի նախադրյալներ կան, ինչպես են տեսնում դրա իրականացումը՝ կարծիքները տարբեր են, սակայն բոլորի մոտ նկատվում է մեկ ընդհանուր միտք.

Պետք է զարգացնել մանկապատանեկան ֆուտբոլը:

Խորեն Հովհաննիսյանի կարծիքով, վաղվա օրը պետք է լինեն մեր պատանիները: Մյուս  հարցը` դա  ազգային հավաքականի մարզչի խնդիրն է: Ոմանց կարծիքով  հավաքականի մարզիչը պետք է լինի օտարերկրացի, որը կլինի ավելի պրոֆեսիոնալ, կունենա մեծ փորձ և միջազգային ասպարեզում բարձր հեղինակություն: Այս կարծիքի հետ համամիտ է մեր լեգենդար ֆուտբոլիստը:

Իսկ մյուս մասը պնդում է, որ նպատակահարմար կլինի ազգային հավաքականի ղեկին տեսնել Հայաստանցի մարզչի: Նշելով, որ Հայաստանցի մարզիչները ավելի լավ են տեղյակ հայկական ֆուտբոլից, այստեղ առկա խնդիրներից և ավելի օպտիմալ կլինի հենց նրանց վստահել այս պաշտոնը:

Ի վերջո ընտրությունը կանգ առավ 51-ամյա  Արմեն Գյուլբուդաղյանցի վրա, ով մինչ այս գլխավորում էր Հայաստանի երիտասարդական հավաքականը:

Հուսով ենք  այս խնդիրները շուտափույթ կստանան իրենց լուծումները ու մենք կսկսենք  նորից հպարտանալ և ուրախանալ մեր հավաքականի հաղթանակներով:

լուսանկարը՝ armsport.am

 

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here