ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին որոշում է կայացրել։

ArmeniaON, Հոկտեմբերի 31. Այդ մասին վարչապետի պաշտոնակատարը գրել է իր ֆեյսբուքյան էջում. «որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին:

Այս հիրավի վաստակած կոչումը նա երկար տարիներ չի ստացել ընդդիմադիր քաղաքական հայացքների պատճառով:

Որոշումը դե յուրե ուժի մեջ կմտնի ՀՀ նախագահի կողմից ստորագրվելուց հետո»։

 

Որոշում կայացրեցի՝ Երվանդ Մանարյանին Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստի կոչում շնորհելու մասին: Այս հիրավի…

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Wednesday, 31 October 2018

 

Հիշեցնենք, որ երեկ` հոկտեմբերի 30-ին Նիկոլ Փաշինյանն այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին։

 

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, դերասան, սցենարիստ Երվանդ Մանարյանին

Posted by ՀՀ կառավարություն on Tuesday, 30 October 2018

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here