Յուրի Վարդանյանը 62 տարեկան էր։ Քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

ArmeniaON, նոյեմբերի 2. Մահացել է Օլիմպիական խաղերի, Աշխարհի 7-ակի ու Եվրոպայի 5-ակի չեմպիոն, ծանրորդ Յուրի Վարդանյանը: Այս մասին Mediamax Sport-ին հայտնի է դարձել Հայաստանի սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում մեր աղբյուրից: Այժմ քննարկվում է նրա մարմինը Հայաստան տեղափոխելու հարցը:

Իր կարիերայում Վարդանյանը 3 անգամ մեկ երեկոյի ընթացքում 5 ռեկորդ է սահմանել, այդ թվում եւ Օլիմպիական խաղերում՝ երկամարտի ցուցանիշը հասցնելով ռեկորդային 405 կգ-ի:

2013-2014 թվականներին եղել է սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար, ապա Վրաստանում Հայաստանի դեսպան: Պարգեւատրվել է մի շարք մեդալներով, այդ թվում Աշխատանքային կարմիր աստղ, Սուրբ Մեսրոպ Մաշտոց եւ այլն:

mediamax sport

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here