Հայկական խոհանոցն ունի մի շարք առանձնահատկություններ:
Դրանք պայմանավորված են տարբեր պատմական, աշխարհագրական, կլիմայական և նույնիսկ պատմա-քաղաքական գործոններով։  Այն միշտ էլ իր վրա կրել է բոլոր ժամանակների աշխարհագրա-կլիմայական և հասարակարգային գործոնների ազդեցությունը։

ArmeniaON, Նոյեմբերի 3. Սկսած հին դարերից, Հայաստանի տարածքում ապրող բնակչությունը զբաղվել է գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ և գյուղատնտեսական մթերքներից պատրաստի սննդանյութեր վերամշակելով։

Հայ ժողովրդի երկարատև պատմական անցյալի ընթացքում մշակված կերակրատեսակների մեծ բազմազանությունը մեր օրերում ոչ միայն պահպանվում է կենցաղի մեջ, երբեմն ակնհայտորեն անփոփոխ բաղադրատոմսերով, այլ նաև հարստանում ժողովրդի տնտեսական և ստեղծագործական զարգացմանը զուգընթաց։

 

Այդպիսի կերակրատեսակներից է նաև’

Արցախի ջոլինարը կամ զոլինարը  

Հայ մեծ հնագետ, պատմաբան, վիմագրագետ Սեդրակ Բարխուդարյանի  ,, Հայ հին վիմագրություն ,,  ծավալուն աշխատության մեջ, Արցախին վերաբերվող ընդարձակ հոդվածում հեղինակը նշում է, որ ,,ՋՈԼԻՆԱՐ,, կամ ,,ԶՈԼԻՆԱՐ,, բառբառային բառ է, որը նշանակում է.

-ՆՌՆԵՆԻ, ՆՌԱՆ ԾԱՂԻԿ.

Այս կերակրատեսակը մեծ տարածում է ունեցել Արցախի, Ատրպատականի (ներկայիս Իրանի հյուսիսային շրջան)
ապրող հայերի խոհանոցում.

Որևէ կասկած չկա, որ դարերի ընթացքում մեր նախնիները ծանոթ են եղել ոչխարի մսի օգտակար հատկություններին։

Ոչխարի մսով պատրաստել են զանազան համադամ կերակրատեսակներ։ Պատրաստելուց օգտագործել են նաեւ զանազան մրգեր և հատապտուղներ.

– Գառան միսը կանխարգելում է շաքարային դիաբետի զարգացումը, քանի որ կարգավորում է ենթաստամոքսային գեղձի աշխատանքը։ Միսը պարունակում է զգալի քանակությամբ քրոմ, որը կանխարգելում է կարիեսի առաջացումը։ Ոչխարի ճարպում շատ քիչ է խոլեստերինի պարունակությունը:

Գառան միսը B12 վիտամինների հիմնական աղբյուրն է, որը շատ այլ ապրանքներում կա: Այս խմբի մյուս վիտամիններից են հետեւյալը `B1, B6, B3, B2, B4, B5, B9:

Քանի որ  կենդանին սնվում է բացառապես բույսերով` ոչխարի դիետան միայն թարմ խոտն է և հացահատիկը, ուստի, պատրաստելու ոլորտի մասնագետները վստահորեն նշում են, որ գառնուկն ունի մաքուր միս: Հատկապես դա վերաբերում է երիտասարդ գառներին: Նման բուսական սննդակարգը կարող է բավարարել մարդու օրգանիզմին անհրաժեշտ բոլոր վիտամինները, հանքանյութերը և այլ տարրեր:

Իսկ նռան օգտակարության մասին կարծում եմ կարիք չկա, որ որևէ ավելացում անել։

Իր բաղադրության մեջ պարունակվող օգտակար նյութերի, հանքանյութերի ու վիտամինների քանակով նուռն աշխարհում եզակի միրգ է: Այն հարուստ է ամբողջ օրգանիզմի աշխատանքը կարգավորող C, B, P վիտամիններով, յոդի, կալիումի, սիլիցիումի և երկաթի աղերով, ինչպես նաև՝ 15 տարբեր ամինաթթուներով:

Նռան հյութը բժիշկները խորհուրդ են տալիս խմել վիրահատություններից, վարակներից, ստամոքսի խանգարումից և անեմիայից՝ սակավարյունությունից հետո: Այն պարունակում է հակաբորբոքային նյութեր, որոնք շատ օգտակար են կոկորդի հիվանդությունների, ստոմատիտի և այրվածքների դեպքում:

Այս մթերքը նաև շատ օգտակար է կոլիտների, էնտերոկոլիտների և փորլուծության ժամանակ, իսկ շաքարային դիաբետով տառապողներն այս հյութի օգնությամբ կարող են իջեցնել օրգանիզմում պարունակվող գլյուկոզայի մակարդակը:

Եվ այսպես, այս ուտեստը ոչ միայն համեղ է, այլև շատ օգտակար։

Peter Armenio Garegin

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here