Դուրս մղեք Ձեր առօրյայից այս մի քանի անօգուտ սովորությունները և չեք գիրանա: 

ArmeniaON, Նոյեմբերի 7. Եթե երկար ժամանակ առողջ ապրելակերպ եք վարում և հետևում եք խիստ դիետայի, բայց քաշի որևէ փոփոխություն չեք տեսնում, հավանական է, որ ձեր առօրյա սովորություններից մեկը թույլ չի տալիս, որ նիհարեք: Մենք Ձեզ կօգնենք հասկանալ, որոնք են դրանք։

Ռեստորանները, որտեղ դասական երաժշտություն է հնչում: Լեյզերրի համալսարանի եւ Սուրի Ռեհամփթոնի համալսարանի համատեղ հետազոտությունը ցույց է տվել, որ մարդիկ հակված են ավելի շատ ուտել, երբ դասական երաժշտություն են ունկնդրում:

Աշխատել գիշերը։ «Գիշերային Հերթափոխով աշխատելը խախտում է ռեժիմը և ազդում է մարդու ֆիզիոլոգիական ցիկլի վրա: Դա հանգեցնում է օրական էներգիայի ծախսերի նվազմանը», – այս եզրահանգմանն են եկել «Howard Hughes» բժշկական ինստիտուտի մի խումբ հետազոտողներ:

Քիչ քնելը: Ամերիկյան «American Journal of Clinical Nutrition» ամսագրում հրապարակված ուսումնասիրության համաձայն, այն մարդիկ, ովքեր ավելի երկար են քնում, ունեն մարմնի ավելի ցածր զանգվածային ինդեքս (BMI) և ավելի լավ սնուցում: Երբ դուք քնում եք ավելի կարճ ժամանակ, ֆիզիոլոգիական մեխանիզմին ավելի դժվար է հարմարվել:

Շատ հեռուստացույց դիտելը: Հարվարդի համալսարանի կողմից կատարված ուսումնասիրությունն ահազանգում է. օրական երկու կամ ավելի ժամ հեռուստացույցի դիմաց անցկացնելը 23 տոկոսով ավելացնում են գիրության հավանականությունը:

Միացրած հեռուստացույցի մոտ քնելը: Գրանադայի համալսարանի հետազոտող Ահմադ Ագիլն ասում է, որ արհեստական լույսի ազդեցությունը նվազեցնում է էնդոգեն մելատոնինի մակարդակը, որը հիմնականում կենսառիթմերը կարգավորող, մաշկի գունավորման վրա ազդող «քնի» հորմոն է և հզոր հակաօքսիդիչ և հակաբորբոքային ազդեցություն ունի:

Շրջակա միջավայրի աղտոտվածությունը։ Գրանադայի համալսարանը հետազոտություն է իրականացրել, որը պարզել է, որ թունաքիմիկատը DDT կամ lindane աղբը այն աղտոտողներից են, որոնք մնում են մարդկանց հյուսվածքների մեջ, մեծացնելով շագանակագեղձի քաղցկեղի վտանգը և խոլեստերինի ավելացումը արյան մեջ:

emedemujer

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here