Երևան Ջազ ֆեստի անակնկալը էմոցիաների տարափ էր հանդիսատեսի համար։ 

ArmeniaON, նոյեմբերի 8, Արթուրո Սանդովալի էմոցիոնալ կատարումների եւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հնչյունների ներքո այսօր՝ նոյեմբերի 7-ին, մեկնարկեց Yerevan Jazz Fest 2018 միջոցառումը: Մեր քաղաքում արդեն 4-րդ տարին է, ինչ այս փառատոնն իր շրջանակում համախմբում է տաղանդավոր ջազ երաժիշտներին ոչ միայն Հայաստանում, այլեւ դրա սահմաններից դուրս:

Սանդովալը փառատոնի ընթացքում հանդես եկավ եւ շեփորային, եւ դաշնամուրային կատարումներով: Եղավ նաեւ հատուկ անկակնալ՝ հատուկ հյուրի համար: Համերգի կեսից բեմ բարձրացավ հայտնի ջազմեն Լեւոն Մալխասյանը: Սիրված երաժիշտները միասին հանդես եկան միեւնույն բեմում՝ արժանանալով հանդիսատեսի բուռն ծափահարություններին:

«Հայաստանում եմ մի քանի օր, բայց արդեն սիրահարված եմ այս երկրին: Ինձ դուր են գալիս հատկապես այստեղի գեղեցիկ մարդիկ, որոնք բարի են եւ ջերմ»,-խոստովանեց «Գրեմմիի» 10-ակի մրցանակակիրը, որը երեկ Երեւանում տոնեց իր ծննդյան 69-ամյակը:

Ավելի վաղ՝ լրագրողների հետ զրույցում երաժիշտը խոստովանել էր, որ իրեն դուր են եկել հայ կանայք՝ հավելելով. «Արդեն ցանկանում եմ երկար մնալ Հայասատանում»:

Ինչ վերաբերում է Yerevan Jazz Fest 2018-ին՝այն կանցկացվի նոյեմբերի 7-20-ը: Այս տարի փառատոնն ընդլայնել է իր սահմանները: Համերգներ կլինեն ոչ միայն Երեւանում, այլեւ Գյումրիում եւ Շուշիում:

Այս տարի լրանում է նաեւ Հայաստանի պետական ջազ նվագախմբի հիմնադրման 80-ամյակը: Այդ առիթով փառատոնը նվիրված է նվագախմբի հիմնադիր, դիրիժոր Արտեմի Այվազյանին:

news.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here