Թուրքիայի տարածքում մեծությամբ 3–րդ ամրոցը համարվող Բայբուրթի (Բաբերդ–խմբ) պատմական ամրոցում պեղումների ժամանակ եկեղեցի և ջրամբար են հայտնաբերել։

Թուրքական Haberturk–ի փոխանցմամբ՝ 2017–ից մշակույթի և տուրիզմի նախարարությունը պեղումներ ու վերականգնման աշխատանքներ է սկսել Բայբուրթի բերդում։ Կարճ ժամանակահատվածում մեծ թվով պատմական նշանակության իրեր ու կառույցներ են հայտնաբերվել։
Նշվում է, որ հայտնաբերվել է նաև եկեղեցի ջրամբար։ Սակայն չի նշվում, որ եկեղեցին հայկական է այն դեպքում, երբ Բաբերդում միայն հայեր են ապրել մինչեւ Հայոց ցեղասպանությունը։
Բայբուրթի նահանգապետ Ալի Համզա Փեհլիվանը գտածոների հետ կապված հարցազրույց է տվել «Անադոլու» գործակալությանը, սակայն խուսափել է «հայ» անունը տալուց եւ պնդել է, թե Բայբուրթում ապրել են միան հռոմեացիներ, բյուզանդացիներ, արաբներ, սելջուկներ և օսմանցիներ։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here