Քիմ Քարդաշյանն ու Քանյե Ուեսթը գալիս են Հայաստան երեխա որդեգրելու։

ArmeniaON, նոյեմբերի 9. «Նրանք կապվել են Հայաստանում գործող մի մանկատան հետ, որն այցելել էին երեք տարի առաջ: Նրանք նախատեսում են առաջիկա շաբաթների ընթացքում կրկին այցելել այնտեղ»,- անանուն աղբյուրն ասել է Heat World ամսագրին: Նա հիշեցրել է, որ Քիմի հոր՝ Ռոբերտի ընտանիքը հայկական էր, ուստի բնական է, որ աստղային զույգը որոշել է երեխա որդեգրել հենց այդ երկրից: «Քիմը շատ է սիրում հորը, և կցանկանա ունենալ փոքր տղա, ով կհիշեցնի նրան հոր մասին»,- ասել է նա:

Աղբյուրի համոզմամբ՝ զույգն արդեն որոշել է, թե ինչ անուն է տալու Հայաստանից որդեգրվող երեխային: «Նրանք արդեն որոշել են երեխային անվանել Սեմ՝ Քիմի ապուպապի՝ Սաղաթել Քարդաշովի պատվին, ով հետագայում՝ ԱՄՆ տեղափոխվելուց հետո անունը փոխել էր՝ դարձնելով Սեմ Քարդաշյան:

Նշենք, որ զույգն արդեն երեք երեխա ունի՝ Նորթը, Սեյնթը և Չիկագոն: Վերջին երեխային՝ Չիկագոյին, զույգն ունեցել էր փոխնակ մոր օգնությամբ, քանի որ բժիշկներն այլևս արգելել են Քիմ Քարդաշյանին սեփական ուժերով երեխա ունենալ:

Ամերիկահայ հայտնի Քարդաշյանների ընտանիքը 2015 թվականի ապրիլին 8-ին ժամանել էր Հայաստան:

1in.am
Photo:globalgrind

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here