30–ամյա ամուսինը խոստովանել է, որ 20-ամյա կնոջը ծեծելով սպանել է: Նա ձերբակալված է։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեից։

ArmeniaON, նոյեմբերի 13. Տանը վիճաբանության ժամանակ 1988 թ. ծնված Իլլարիոն Ն.-ն հարվածներ է հասցրել կնոջը` Ք. Իսկանդարյանին, պատճառելով վնասվածքներ: Կինը, գիտակցության չգալով, մահացել է:

Հարուցվել է քրեական գործ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի հատկանիշներով։ Այսօր՝ նոյեմբերի 13-ին, քրեական գործն ընդունվել է քննչական կոմիտեի վարույթ։

Շենգավիթի քննչական բաժնի քննիչը գործը վարույթ ընդունելուց հետո կատարել է առաջին անհրաժեշտության քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն և հիմնավոր կասկածի առկայությամբ որոշում կայացրել ձերբակալել ամուսնուն։ Այս ամսին տեղեկացնում է Քննչական Կոմիտեն:

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ նոյեմբերի 11-ին, ժամը 09.05-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժնում հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «պոլիտրավմա» ախտորոշմամբ Արին Բերդի փողոցի 2-րդ նրբանցքի տներից մեկից հոսպիտալացրել է Քրիստինե Իսկանդարյանին:

Նույն օրը ամուսինը բերման է ենթարկվել ոստիկանության բաժին, տվել է խոստովանական բացատրություն: Քրիստինե Իսկանդարյանը գիտակցության չգալով մահացել է նոյեմբերի 12-ին,  ժամը՝ 22.00-ին:

լուսանկարը՝ KENTRON.am