Յուրքանչյուր ազգի ազգային խոհանոցն տվյալ ազգի մշակույթի բաղադրատարրն է, որն իր մեջ պահում է ոչ միայն ժողովրդի պատմությունը, այլ նաև նրա հոգեկերտվածքը, ոգին ու բնավորությունը։

ՊԻՏԵՐ ԱՐՄԵՆԻՈ ԳԱՐԵԳԻՆ

ArmeniaON, Նոյեմբերի 13. Խոհանոցը միայն սնունդ և սնվելու տեղ չէ, այն ազգային մշակույթի և մտածողության մաս է։ Մեր խոհանոցը, լինելով հնագույն խոհանոցներից մեկը, հանդիսացել և շարունակում է հանդիսանալ և «ընդունող» և «հանձնող», այսինքն` «դոնոր խոհանոց»,  այսինքն՝ մեր հարևաններից և ոչ հարևաններից շատերը մեզանից վերցրել և վերցնում են, ենթարկում են ինչ-ինչ մշակումների և այդ մշակումներով կերտում իրենց ազգային խոհանոցը։

Դարեր շարունակ, գտնվելով բարդ աշխարհաքաղաքական դիրքում, չունենալով պետականություն և լինելով օտարների լծի տակ, ստիպված ենք եղել ընդունել և մշակութի մասնիկը դարձնել որոշ օտար մշակութային տարրեր։ Այդ առումով բացառություն չէ նաև խոհանոցը։

Սակայն, ի տարբերություն մեր վայ հարևաններին, մենք երբեք չենք սեփականացրել օտարածին արժեքները, հարգանքով ենք վերաբերվել նրանց ծագումնաբանությանը և պատկանելիությանը։
Այսօր էլ մեր ավանդական խոհանոցում կան որոշ կերակրատեսակներ, որոնց բաղադրիչների բազմազանությունը և մեր տարածաշրջանում քիչ հայտնի նյութերի օգտագործումը, կամ պատրաստման տեխնոլոգիական առանձնահատկությունները ստիպում է մեզ խոստովանել, որ նրանք մեր կերակրացանկում իրենց ծագումնաբանությամբ օտարածին են.
Այդպիսի կերակրատեսակներից է իրանական խոհանոցի գոհարներից մեկը` «գառնի յարիխը» կամ «շեքամ փարեհը»։

«ԳԱՌՆԻ ՅԱՐԻԽ» ԿԱՄ «ՇԵՔԱՄ ՓԱՐԵՀ»

Իրանական խոհանոցը, դա Իրանի ժողովուրդների ազգային խոհանոցն է. Աշխարհի ամենահին խոհանոցներից մեկը: Իրանական խոհանոցը ինքնատիպ է, սակայն դարերի ընթացքում կրել է նաև թուրքական, հայկական, քրդական, արաբական և մասնակիորեն հունական, ու ռուսական խոհանոցների ազդեցությունը։

Իրանի հյուսիսում միայն սմբուկով պատրաստված 10 ճաշատեսակ կա: Գառնի Յարիխը, Շեքամ Փարեհը, Հելիմ Բադեմջուն և այլն:
Այս կերակրատեսակի ծագման և պատրաստման պատմությունը սկսվում է Պարսկաստանի հյուսիսում գտնվող Ատրպատականի նահանգում. Նահանգը դարեր շարունակ բնակեցված է եղել պարսիկներով, ադրբեջանցիներով (չխառնեք ներկայիս ադրբեջանցիների հետ)
և հայերով։
Կարիք չկա խոսել Ատրպատականի հայ համայնքի պատմության վերաբերյալ. Հայերն այստեղ ապրել են դարեր շարունակ. Ուրմիայի հայ ազգաբնակչությունը դարերի ընթացքում զանազան պատճառներով ստիպված է եղել արտագաղթել տարբեր ուղղություններով. Մի ստվար զանգված, Արևելյան Հայաստանի ազատագրումից հետո վերադարձավ Հայրենիք. Իր հետ բերելով տվյալ տարածաշրջանին բնորոշ մշակութային առանձնահատկություններ.
Մինչ օրս էլ Իրանի հյուսիսում կան հայաբնակ գյուղեր, որտեղ շարունակում են պատրաստել և ջանասիրությամբ սերունդներին են փոխանցում ավանդական խոհանոցի առանձնահատկությունները։

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here