2014 թվականից ի վեր, ամենաթեժ բախումներից հետո Իսրայելն ու Պաղեստինը հրադադար են կնքել։

ArmeniaON, Նոյեմբերի 14. ՀԱՄԱՍ շարժումն ու պաղեստինյան մյուս զինված խմբավորումները համաձայնել են հրադադար կնքել Իսրայելի հետ 2014թ. ի վեր ամենաթեժ բախումների կիզակետ դարձած Գազայի հատվածում:

Ինչպես նշում է The Guardian-ը, հրադադարի հաստատման հարցում հակամարտող կողմերի միջև միջնորդի դերը ստանձնել են Եգիպտոսն ու ՄԱԿ-ը:

ՀԱՄԱՍ-ն ու մյուս զինված խմբավորումները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ՝ նշելով, որ ընդունում են հրադադարը: Մինչդեռ Իսրայելը որևէ մեկնաբանություն չի արել, սակայն դադարեցրել է ավիահարվածները:

Աղբյուրը մանրամասնում է, որ երկու օր շարունակված բախումների ժամանակ պաղեստինյան կողմն Իսրայելը գրոհել է ավելի քան 400 հրթիռով, մինչդեռ իսրայելական օդուժն ավիահարվածներ է հասցրել Գազայի հատվածում գտնվող ավելի քան 100 օբյեկտի:

Հայտնի է, որ բախումների հետևանքով Պաղեստինն ունեցել է հինգ, Իսրայելը՝ մեկ զոհ:

tert.am

Photo:


 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here