Ամենաարտասովոր երաժիշտ, աշխարհահռչակ ջութակահար Արա Մալիքյանն ամուսնացել է Լաս Վեգասում։
ArmeniaON, նոյեմբերի 17. Իսպանիայում բնակվող լիբանանահայ ջութակահար Արա Մալիքյանը և դերասանուհի Նատալիա Մորենոն ամուսնացել են Լաս Վեգասում, գրում է suyarmenio կայքը:
Արա Մալիքյանի մանկությունն անցել է պատերազմի թոհուբոհի մեջ` Լիբանանում: Սակայն նա միշտ մեծ սիրով և էնտուզիազմով է կապված եղել իր ջութակին։ Ռմբակոծությունների ժամանակ նա նվագում էր բունկերում ապաստանած մարդկանց համար։
Այօր Արա Մալիքյանը համաշխարհային մակարդակի երաժիշտ է:
Մալիքյանն իր առաջին մեծ համերգը տվել է 12 տարի առաջ։ Նա այդ ժամանակվանից չի դադարել ստեղծագործել։ Արան հանդես է եկել աշխարհի ամենահայտնի համերգասրահներում և արժանացել բազմաթիվ ազգային և միջազգային մրցանակների։
Սերը և մասնագիտական հմտությունները նրան բերել են իսպանական Սարագոսա, որտեղ նա իր ժամանակի մեծ մասը անց էր կացնում իր գործընկեր Նատալիայի հետ։ Հենց այստեղ էլ ծնվել է նրանց որդին։
Այսպիսով` իսպանիայում բնակվող այս լիբանանահայ երաժիշտը բազմաթիվ թելերով է կապված իսպանական այս քաղաքին։
Մալիքյանը Սարագոսայի քաղաքապետարանի կողմից պաշտոնապես ճանաչվել է որպես որդեգիր (Hijo adoptivo de Zaragoza):
Que emoción, hijo adoptivo de la ciudad de Zaragoza . tan agradecido y feliz
Posted by Ara Malikian on Sunday, 7 October 2018
Արայի կինը` Նատա Մորենոն, որը դերասանուհի է, ղեկավարում է իր կողմից ստեղծված Kokoro Films ֆիլմարտադրող ընկերությունը։