ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը կտրուկ քննադատել է Բելառուսի ու Ղազախստանի առաջնորդների պահվածքն Աստանայում ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո։

ArmeniaON, Նոյեմբերի 17. Փաշինյանը դժգոհությունն է հայտնել Մինսկի և Բաքվի միջև ՀԱՊԿ օրակարգի հարցեր քննարկելու ու Նազարբաևի՝ Աստանայում արված հայտարարությունների վերաբերյալ։

«Շանթ» Հ/Ը հաղորդմամբ, Փաշինյանը, մեկնաբանելով Լուկաշենկոյի հանդիպումը Մինսկում Ադրբեջանի դեսպանի հետ, առաջարկել է պատկերացնել իրավիճակ, երբ ՀՀ վարչապետն է քննարկում ՀԱՊԿ հարցերը երրորդ երկրի դեսպանի հետ։

«Սա դռնփակ ֆորմատով նիստ է․․․ փակ խոսակցություն է դաշնակիցների միջև։ Ես զարմացած եմ, որ մարդը, ով 30 քանի կամ չգիտեմ թե քանի տարի երկրի ղեկավարի կարգավիճակում եղած մարդը կարող է նրան այդպիսի քայլ թույլ տալ», – շեշտել է վարչապետի պաշտոնակատարը։

Նա նշել է, որ բացատրություններ է պահանջելու նաև Նազարբաևից, ում հայտարարությունը այն մասին, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնում է Բելառուսին, հակասել է կողմերի պայմանավորվածությանը։

«Որևէ մեկը նման հայտարարություններ անելու իրավունք չուներ, քանի որ ՀԱՊԿ-ում որոշումները կայացվում են կոնսենսուսով, իսկ մենք մեր դիրքորոշումը հստակ արտահայտել ենք։ Քանի դեռ մենք գործընկերության միջավայրում այլ որոշում չենքկայացրել, որևէ մեկը նման հայտարարություն անելու իրավունք չունի», – շեշտել է նա։

Փաշինյանն ասել է, որ քննարկել է ՀԱՊԿ հարցը նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա չի մեկնաբանել Բելառուսին նախագահությունն անցնելու հարցի վերաբերյալ կոնսենսուսի հնարավորությունը, նշելով, որ դա կոռեկտ չէր լինի իր կողմից։

«Մենք կոռեկտությունը և հարգանքը մեր գործընկերների նկատմամբ պահպանում ենք և հույս ունենք, պահանջում ենք, որ նույնն անն նաև իրենք», – շեշտել է Փաշինյանը։

panarmenian.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here