Ադրբեջանն ուզում է, որ Արցախը լինի մեկուսացված, վատ վիճակում: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր ահաբեկչական քաղաքականությունից, չնայած այդ ամենին մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը, մեր ուղին:

ArmeniaON, նոյեմբերի 19. Ադրբեջանի մոտ վհատության ռեակցիա է, որով ցույց է տրվում Ադրբեջանի ագրեսիվ պահվածքը, որևէ ձևով չեն հանդուրժում, որ Արցախը նույնիսկ մարդասիրական կարիքներ հոգալու համար կապեր հաստատի այլ երկրների հետ: Тert.am-ի հետ զրույցումԱսել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը անդրադառնալով ԱՀ նախագահ Բակո Սահակյանի Ֆրանսիա և ԱՄՆ կատարած այցերից հետո Ադրբեջանի կողմից բողոքի նոտա հղելուն:

 

«Ադրբեջանի կողմից հիստերիկ դրսևորում է, ինչքան էլ որ ջանքեր չեն գործադրվում, մեկ է՝ Արցախը շարունակում է իր քաղաքականությունը ուղղված տարբեր երկրների և ժողովուրդների հետ կապեր հաստատելուն: Մենք երբևիցե այդ կապերը հաստատելուց որպես նախապայման չենք առաջարկում Արցախի անկախության ճանաչումը, որովհետև հասկանում ենք, որ թեպետ այս երկու գործընթացը փոխկապակցված է, բայց եթե մենք ճանաչումը դնենք նախապայման, կթերանանք երկու ուղղություններով:

 

Ադրբեջանն ուզում է, որ Արցախը լինի մեկուսացված, վատ վիճակում: Սա նաև նշանակում է, որ Ադրբեջանը չի հրաժարվելու իր ահաբեկչական քաղաքականությունից, չնայած այդ ամենին մենք պետք է շարունակենք մեր քաղաքականությունը, մեր ուղին: Հաջողության ամենահուսալի գրավականը մեկն է `մեր եռամիասնությունը: Համադրելով Արցախի, մայր Հայաստանի, Սփյուռքի ջանքերը՝ մենք շատ-շատ հարցեր կարող ենք լուծել»,-մանրամասնեց Դավիթ Բաբայանը:

 

Հիշեցնենք, որ Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպանատունը բողոքի նոտա է հղել երկրի արտաքին քաղաքական գերատեսչությանը, Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության համաձայն` դիվանագիտական ուղիներով Ադրբեջանը բողոք կներկայացնի ԱՄՆ-ին՝ կապված Արցախի նախագահ Բակո Սահակյանին մուտքի արտոնագիր տրամադրելու հետ:
Արցախի նախագահի մամուլի խոսնակի կարծիքով` միջազգային հանրության կառույցների կողմից Ադրբեջանի գործողությունները լուրջ արձագանքի չեն կարող արժանանալ: «Իրենք սխալ ուղու վրա են, փորձում են մարդասիրական հիմնական իրավունքները սահմանափակել, մարդասիրական ծրագրերին խոչընդոտել, և որևէ նորմալ երկիր չի կարող դա հանդուրժել:

Այնուամենայնիվ, եթե մենք էլ որևէ բան չանենք, ջանքեր չգործադրենք Ադրբեջանի քայլերը չեզոքացնելու ուղղությամբ, միգուցե նրանք ինչ-որ տեղ կարողանան հասնել հաջողության, հետևաբար պետք է ամեն ինչ անել, որ համախմբված ձևով պատասխանենք ահաբեկչական քաղաքականությանը»,-եզրափակեց նա:

Tert.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here