Նախօրեին թուրքական լրատվամիջոցները գրել էին, որ Թուրքիան բացել է իր սահմանները Հայաստանից հարյուրավոր բեռնատար մեքենաների առաջ:

ArmeniaON, նոյեմբերի 19. Ինչպես գրել էր թուրքական Haberturk պորտալը՝ Թուրքիայում գործող, այսպես կոչված, «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի» միության (որը սովորաբար հանդես է գալիս Հայոց ցեղասպանության մասին փաստերը հերքող արշավներով) ղեկավար Գյոքսել Գյուլբեյին հղումով, Անկարան թույլ է տվել 400 հայկական բեռնատարի տարեկան Տրապիզոնի նավահանգստից բեռնափոխադրումներ իրականացնել:

Հաղորդվել էր, որ նման թույլտվություն է տրամադրել Վրաստանում Թուրքիայի դեսպանատունը:

Այս լուրը տարածվել է նաև ադրբեջանական լրատվամիջոցներում, ինչից հետո ադրբեջանական haqqin.az կայքի խմբագրություն է զանգահարել Թուրքիայի դեսպանատան մամուլի քարտուղարը և խնդրել հրապարակել Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզարալի շտապ հայտարարությունը:

«Մի շարք լրատվամիջոցների հրապարակած տեղեկությունը, թե Թուրքիան բացել է իր սահմանները հայկական բեռնատարների համար, չի համապատասխանում իրականությանը: Վրաստանում Թուրքիայի դեսպանատանը ՀՀ քաղաքացիներին աշխատանքային այցագրերի տրամադրումը՝ Տրապիզոնի նավահանգիստ բեռնատարներով հասնելու համար, քննարկման առարկա չէ»,- ասված է դեսպանի հայտարարության մեջ:

tert.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here