Կողմնակի հավելվածների միջոցով ստացված անիրական լայքերը, գրառումներն ու մեկնաբանությունները կջնջվեն Instagram–ից։


ArmeniaON, նոյեմբերի 21 – Instagram-ը որոշել է պայքարել հատուկ հավելվածների դեմ, որոնք թույլ են տալիս մեկնաբանություններ, լայքեր թողնել, ինչպես նաև այլ գրառումներ կատարել: Այդ մասին ասվում է սոցցանցի հայտարարության մեջ:

 

Ընկերությունը վերջին շրջանում նկատել է, որ կողմնակի հավելվածներ են կիրառվում, որոնք թույլ են տալիս արհեստականորեն ավելացնել աքաունթի լսարանը: Սոցցանցի ղեկավարությունը հայտարարել է, որ դա հակասում է իրենց կանոններին:

 

«Այսօրվանից մենք կսկսենք ջնջել անիրական լայքերը, գրառումներն ու մեկնաբնություններն աքաունթներից, որոնքց տարածումն ավելացնելու նպատակով կողմնակի հավելվածներ են կիրառվում»,-ասվում է հաղորդագրության մեջ, գրում է «Վեդոմոստին»:

 

Սոցցանցի ղեկավարությունը կիրազեկի հայտնաբերված աքաունթների օգտատերերին այն մասին, որ այդ ճանապարհով հավաքած լայքերը, մեկնաբանություններն ու այլ գրառումները հեռացվելու են: Աքաունթների տերերին կառաջարկվի փոխել գաղտնաբառը, որպեսզի կողմնակի հավելվածները չկարողանան նրանց գրառումներն օգտագործել վերոնշյալ նպատակներով: Հաղորդագրության մեջ ասվում է, որ օգտատերերը, փոխանցելով իրենց տվյալները նման հավելվածների, ռիսկի են դիմում:

panarmenian.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here