Թուրքիայում Բալյանների ընտանիքի հայ լինելու հանգամանքը խնամքով թաքցվում է: Էքսկուրսավարները նրանց ներկայացնում են իբրև իտալական ընտանիք:


ArmeniaON, նոյեմբերի 22. Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր (քրդամետ Ժողովրդադեմոկրատական կուսակցությունից, HDP) Կարո Փայլանը Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարարությանը մեղադրել է Դոլմաբահչե պալատի շուրջ իրականությունը խեղաթյուրելու մեջ: Այս մասին հայտնում է թուրքական evrensel.net-ը:

 

Փայլանը նշել է, որ հայտնի Դոլմաբահչե պալատը կառուցվել է հայ Պալյան (Բալյան) ընտանիքի ներկայացուցիչ Կարապետ Պալյանի կողմից, սակայն թուրքական իշխանությունները խեղաթյուրում են իրականությունը և հերքում այդ փաստը:

 

«Դպրոցի ավագ դասարանում մեզ տարան Դոլմաբահչե պալատ: Էքսկուրսավարն ասաց, որ պալատը կառուցվել է իտալացի Պալյանների կողմից: Ես հավատացի: Հետո ուսումնասիրեցի և հասկացա, որ դա կառուցվել է հայ Պալյանների կողմից: Ինչո՞ւ եք իրականությունը հերքում և իտալացի ճարտարապետին հայ ճարտարապետից վեր դասում:

Պալյանները իրենց հետքերը թողել են Ստամբուլի տարբեր հատվածներում»,- խոսքում նշել է Փայլանը:

Թուրքիայում Բալյանների ընտանիքի հայ լինելու հանգամանքը խնամքով թաքցվում է: Էքսկուրսավարները նրանց ներկայացնում են իբրև իտալական ընտանիք:

ARMENPRESS

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here