Աիդա Ներսիսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. այսօր Մոնթե Մելքոնյանը կլիներ  61 տարեկան։

ArmeniaON, նոյեմբերի 25. Հուշի մի պատառիկ հերոսի կյանքից.

Քելբաջարի գրավումից հետո տղաները պարգևատրվում են 3000 – ական ռուբլով: Այդ օրը դիրքում գտնվող տղաներից մեկը, մի եղնիկ նկատելով, կրակում է ու վրիպում:

Լուրը հասնում է Մոնթեին: Իր մոտ կանչելով ձախողակ «որսորդին» ասում է.

– Լսած եմ, պետական փամփուշտով որս ըրած ես, քեզ ո՞վ է իրավունք տվել:

– Հրամանատար, Քելբաջարից այնքան փամփուշտ, զինամթերք ենք վերցրել, մի կրակոցն ի՞նչ է:

-Զինվորը զինվոր է, երբ ունի պետական մտածողություն: Այդ փամփուշտները հայրենիքի պաշտպանության համար են: Որպես պատիժ՝ քո ստացած 3000 ռուբլուն 2000 էլ կավելացնես ու կմուծես որպես տուգանք:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here