Վերջին տարիներին Հայաստանում մեծ թափով զարգանում է Բոդիբիլդինգը: Սպորտաձև, որի հիմքում ընկած է մեծ ուժ ու պատրաստակամություն: Բոդիբիլդինգի ազգային առաջնության հաղթող Լևոն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ հաղթանակն իրեն տրվել է համառ բանվորության շնորհիվ: 

ԱՆՅԱ ՍԱՐԿԻՍՈՎԱ 

ArmeniaOn, նոյեմբերի 25. Օրեր առաջ Հայաստանում կայացած բոդիբիլդինգի ազգային առաջնության հաղթող  Լևոն Հովհննիսյանը  ArmeniaOn-ի հետ զրույցում պատմել է  իր անցած ճանապարհի դժվարությունների, սպորտաձևը ապրելակերպ դարձնելու ու հաջողության հասնելու մասին: Չեմպիոնի համար առաջին տեղ գրավելը  եղել է  երկար տարիների  բաղձալի նպատակ:

«Բավականին երկար ժամանակ պահանջվեց ՝մոտ 12 տարի ,  մինչև ես եմ իմ բաղձալի նպատակին հասա: Մասնավորապես իմ սեփական երկրի ներսում ցույց տվեցի, որ այո՝ այդ կատեգորիայում ես լավագույնն եմ: Մինչև այդ տիտղոսը չունենայի, ես  հոգեկան բավարարվածություն չէի զգալու:

Սպորտով զբաղվել սկսել է վաղ հասակից, իսկ խոչնդոտների պակաս չի եղել դեռ մանկուց:

«Խոչնդոտներ շատ-շատ են եղել, որովհետև հիմա արդեն հասուն ու, բարեբախտաբար, ճիշտ վերլուծելու ունակությամբ օժտված լինելով, ինքս հասկանում եմ, որ այդ տարիքում մի փոքր սխալը կարող էր շատ հեշտ ու հանգիստ ճակատագրական լինել: Ասեմ ավելին, փոքր հասակում ես լավ հիշում եմ, դեպքեր կային, երբ ստիպված էի ինքնադաստիարակմամբ զբաղվել: Երբ նկատում էի, որ ինչ-որ մեկը իմ շրջապատում կոնկրետ հարցում ինձանից առավել է, կամ  հասել է ինչ-որ հաջողության, ու ես իմ կողմից նկատում էի բացասական էմոցիա, ինքս ինձ հետ կռիվ էի տալիս, պայքար էի մղում ու ասում էի՝ «Լյով պիտի գնաս, ձեռքը սեղմես ու շնորհավորես, դու պարտավոր ես դա անել»:

Այն հարցին, թե ի՞նչ է իր համար սպորտը, Լևոնը շատ պարզ պատասխանեց .

«Ապրելակերպ: Ես երբեք չեմ դասվել  այն մարզիկների դասին, ովքեր իրենց փակում են  չորս պատի մեջ երկաթեղենի հետ ու սահմանափակվում դրանով: Սպորտն էլ արվեստի ճյուղ է՝ եթե կա արյանդ մեջ, չես կարող դրան դեմ գնալ»:

Լևոնի  կարծիքով միշտ պետք է ունենալ նպատակներ, հետագա  հիասթափություններից  խուսափելու համար :

«Ես, ինչպես արդեն նշեցի, շատ երկար ժամանակ ձգտել եմ դառնալ Հայաստանի Հանրապետության չեմպիոն, դա եղել է իմ ամենաբաղձալի նպատակը: Հա, հասա, դարձա  ու  հասկացա, որ ես դրանից հաճույք չեմ ստանում, տհաճ զգացողություններից մեկն է, երբ դու հասկանում ես, որ հասար, բայց էլ չգիտես, թե հաջորդ քայլը ինչ է : Դրա համար՝ խորհուրդ բոլոր այն մարդկանց, ովքեր կոնկրետ, հստակ նպատակներ են իրենց առջև դնում, միշտ 3 քայլ առաջ դրեք այդ նպատակից, որ իմանաք հաջորդը ինչ է լինելու: Հակառակ դեպքում, իմ օրին եք ընկնելու, իսկ դա հավատացե՛ք հեչ լավ բան չի:

Հանուն սիրած սպորտաձևի արժե գնալ զոհողությունների, Լևոնի օրինակն ամենահամոզիչներից է:

«Պրոֆեսիոնալ սպորտը պահանջում է մեծ զոհողություններ, պետք է մոռանաս քո անձը, քեզ լրիվ նվիրես դրան, որը էնքան էլ հեշտ բան չի: Մի կողմ դնեմ ֆինանսական ծախսերը, ռեժիմ կոչվածը, ընկերներս սկսում էին ինձանից նեղանալ, մարդիկ սկսում էին կարծիքը իմ մասին փոխել, բայց ցավոք ոչ ոք իմ տեղում չէր ու չէր հասականում, թե հանուն ինչի՞ եմ ես ինձ էդպես պահում, հանուն ինչի՞ եմ ես իզոլացվում, ու իմ ամբողջ էներգետիկան կենտրոնացնում դեպի իմ այդ նպատակակետը: Դա ահավոր բան է, բայց կոպիտ ասած, դա այն գինն է, որ պետք է  վճարեի»:

Բոլորն էլ ունեն մոտիվացիայի աղբյուր .  դրդապատճառ ՝ հնուն , որի արժե հասնել լավագույնին , այսպես է կարծում նաև մեր հերոսը:  

«Ես միշտ ձգտել եմ ամեն ինչում առավել լինել մի մարդուց, հիմա իր անունը չեմ տա: Ինքը միշտ եղել է, կա ու կմնա իմ ստիմուլը: Մարդ, ում ես ընդօրինակել եմ, հիացել եմ, բայց երբ հանդիպենք չգիտեմ ինձ ոնց կպահեմ, ու գուցե լավ է, որ ընդհանրապես չհանդիպենք»:

Մարդկանց հետ շփման կուլտուրան, ըստ Լևոնի , շատ կարևոր է: Այն բոլոր ոլորտներում, որտեղ նա ներկայացել է  սպորտ , դերասանական կարիերա, սպասարկման ոլորտ, օգնել են իր մեջ զարգացնել  շփման հմտություններ:

«Այն ամենը, ինչի միջով անցել եմ, սկսած սպասարկման ոլորտից մինչև այսօր, տվել են ինձ կենսափորձ, մարդկանց հետ շփվելու ունակություն, որոբհետև որքան էլ դու արտաքինից լինես առանձնացող, եթե չունես շփման կուլտուրա մարդիկ ուղղակի շատ շուտ քեզանից կհիասթափվեն:

Լևոնի համոզմամբ, լավ մարզիչ լինելու համար նախ և առաջ պետք է լինել լավ հոգեբան, հակառակ սեռի ներկայացուցիչների ուշադրությունն  էլ չի խանգարում նրան լիել օբեկտիվ:

«Ես միշտ պնդել եմ որ լավ մարզիչը պետք է լինի  լավ հոգեբան ու լավ առաջնորդ, իսկ այդ բոլոր հատկանիշներին տիրապետելով, մերվում եմ բոլորի հետ: Ամեն մեկի հետ շփվում եմ ըստ իր տեսակի: Շատ ժամանակ լինում են դեպքեր, երբ մոտենում են, որպես պոտենցիալ հաճախորդ, ու բոլոր բացահատ ակնարկները վերլուծելուց հետո հասկանում եմ ինչումն է բանը, ուղղակի պատ եմ դնում: Այս գործում պրեֆեսիոնալիզմը շատ կարևոր է, ու ավելի լավ է քեզ սիրեն ուղղակի որպես առաջնորդ»:

Շատերը հաճախ պրոֆեսիոնալ  սպորտն ու առողջ ապրելակերպը դնում են կողք- կողքի, իրականում դրանք տարբեր են , նշում է Լևոնը:

«Առողջ ապրելակերպը և պրոֆեսիոնալ սպորտը մեղմ ասած նույն բաները չեն, պետք է հիշել, որ գոյություն ունի առողջություն, որը անսպառ չի, ու եթե ուզում ես  պրոֆեսիոնալ սպորտում երկարակյաց լինել, պետք է պարտադիր ժամանակ առ ժամանակ քեզ հանգիստ տաս»:

Իսկ ում է շնորհակալ Լևոնը այսօրվա դիրքի ու տեղի համար: Ասում է՝ «Դու ես, քո առաջին օգնականը»:

«Ինքս ինձ: Պարզ ու հասարակ: Արդեն լինելով 28 տարեկան ու ունենալով համապատասխան փորձ ՝ կյանքի փորձ, հասկացել եմ մի շատ պարզ բան՝ մինչև ինքդ քեզ չօգնես, չսիրես, քո փոխարեն դա ոչ ոք չի անի»:

Վերջում, որպես ոլորտի առաջատար մարզիչ, Լևոնը սպորտով հետաքրքված երիտասարդներին խորհորդ է տալիս հարցնել իրենց ես-ին , թե  ո՞րն է իրենց նպատակը՝ հետևել նպատակին, միայն այդպես կարելի է հասնել  հաջողության:

 

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here