«Մենք» դաշինքի ներկայացուցիչները քարոզարշավ են իրականացնում Արագածոտնի մարզում:

ArmeniaON, նոյեմների 27.Բնակիչների հետ հանդիպման ժամանակ ցուցակի 2-րդ հորիզոնականը զբաղեցնող «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը ներկայացրեց իրենց ծրագրերը:

 

Նա վստահեցրեց՝ իրենց ցուցակում գտնվող մարդիկ միշտ պայքարել են կոռուպցիայի, թալանի, ընտրակեղծարարության դեմ: Խաչատուր Քոքոբելյանը նաև ընդգծեց, որ կան հարցեր, որոնք իշխանությունները պետք է շուտ լուծեն:

#ՄԵՆՔ Դաշինքը Ծաղկահովիտ գյուղում է։

Posted by ՄԵՆՔ Դաշինք on Monday, 26 November 2018

 

«Հաշված օրերի ընթացքում գազի, էլեկտրաէներգիայի գինը հնարավոր է իջեցնել, կենսաթոշակները՝ բարձրացնել: Աշխարհում նման բան չկա, որ սահմանին ստանան մի գնով, 2 անգամ թանկ վաճառեն բնակիչներին: Սպայական, ենթասպայական կազմի աշխատավարձը պետք է բարձրացնել առնվազն 25 տոկոսով»,-նկատեց նա:

Խաչատուր Քոքոբելյանն ասաց, որ այս հարցերի շուրջ կարող է թե՛ ներկա, թե՛ նախակին իշխանությունների ներկայացուցիչների հետ Հանրային հեռուստաընկերության եթերում բանավիճել և ներկայացնել հնարավոր ուղիները:

Պատգամավորի թեկնածուն կարևոր համարեց նաև ստվերի դեմ պայքարը: Խաչատուր Քոքոբելյանը, անդրադառնալով ՀՀԿ-ի կարգախոսին, ասաց.

«Տղե՛րք, անհարմար է, այդ մտահոգությունը դուք եք առաջացրել, մտահոգ մարդիկ մեզ պետք է ձայն տան ու մեր նմաններին»,-նկատեց Խաչատուր Քոքոբելյանը:

tert.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here