ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Իմ քայլը» դաշինքի առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, ֆեյսբուքյան ուղիղ եթերում անդրադառնալով դաշինքից պատգամավորի թեկնածու Սասուն Միքայելյանին քննադատողներին, հորդորել է չոգևորվել, զբաղվել ծառայությամբ և չփորձել քիթը խոթել քաղաքականության մեջ:

ArmeniaON, նոյեմբերի 27. «Քաղաքացիական պայմանագիր» (ՔՊ) կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը Թալինում քարոզարշավի ժամանակ հայտարարել էր, որ Թավշյա հեղափոխությունն «Արցախյան ազատամարտից ավելի կարևոր էր»:

«Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում, ես չեմ վարանում, վախենում ասել` այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք` հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան Արցախյան ազատամարտը»,- ասել է նա:

«Չեմ հասկանում ոմանց ոգևորությունը Սասուն Միքայելյանի հայտարարության կապակցությամբ: Իհարկե, Սասուն Միքայելյանն էլ զգաց, որ մի փոքր ոչ այնքան ճշգրիտ ու ոչ այնքան հաջող ձևակերպում է արել, և ինքն էլ ուղղեց իր ձևակերպումը, ասելով, որ նկատի ուներ՝ ապրիլյան հեղափոխությունը շատ կարևոր էր Արցախյան ազատամարտի արդյունքները արձանագրելու առումով և ոչ թե հակառակը: Չեմ հասկանում՝ այս ճշգրտումներից հետո ինչու՞ են ոմանք առանձնապես ոգևորվել: Հիշեցի մեկ-երկու խորհրդակցություն, երբ հայտարարել էի, որ ոմանց այլևս թույլ չեմ տալու, որ զինվորի սապոգների, հագուստի, ուտելիքի վրա ապօրինի փողեր աշխատեն ու անձնական հարստությունն ու բարեկեցությունը դասավորեն: Ես զարմանում են ոմանց հայտարարությունների վրա, որոնք տարիներով բերանները ջուր առած հետևել են, ոմանք էլ նույնիսկ մասնակցել են բանակի համատարած թալանին: Հիմա որոշել են վատ ձևակերպված նախադասության վրա քաղաքական աչոկներ հավաքել», – ասել է Փաշինյանը՝ հավելելով, որ զինվորի հացը գողացողները դատվելու են, սակայն նրանք հիմա ոգևորվել են՝ իրենց ներկայացնելով հայրենասիրական քողի ներքո:

Ըստ Փաշինյանի, կան զինվորի հաց գողացողներ, որոնք խնդրում են կարճել իրենց դեմ հարուցված քրեական գործերը:

«Նստեք հանգիստ տեղներդ, և չստիպեք մեզ, որ այդ թեմաներով ավելի բաց խոսենք: Որ 20 տարի թալանել եք բանակը, ոչինչ չի եղել, բայց Սասունի այդ մի նախադությամբ աշխարհը փուլ եկավ», – ասել է Փաշինյանը:

panarmenian.net

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here