«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի կարծիքով՝բոլոր հարցերը լուծվում են բանակցային, ընկերական սեղանի շուրջ։

ArmeniaON, նոյեմբերի 28. Ծառուկյանի համոզմամբ՝ Արցախի խնդրի կարգավորման գործում պետք է հզոր լինել, քանի որ հզորների հետ են բանակցում, թույլերի հետ չեն բանակցում:

 

«Մենք պետք է հզոր լինեք, հզորի հետ են բանակցում, թույլի հետ ոչ ոք չի բանակցում: Մեր կյանքի խնդիրն ու նպատակն է, որ չմոռանանք ոչ ոքի՝ և՛ հայրենիքի պաշտպաններին, և՛ զոհվածներին: Ժողովո՛ւրդ, դա հեշտ գործ չէ. այսօր տեսնելով պարոն Փաշինյանին՝ ձեզ ասեմ, որ այդքան էլ հեշտ չի իր վիճակը. այսօր այդ մարդը կատարել է, արել է, հալալ է, ու դրա համար պետք է բոլորն աջակից լինեն նրան, մարդու մատից փուշ հանեն, ոչ թե մարդու համար խնդիրներ սարքեն: Եթե այսօր նա երկրի ղեկավարն է, պետք է մի քիչ առավելություններ էլ լինեն նրա համար, մենք պետք է մտածենք ինչպես մեկ ընտանիք»,- Աբովյանում տեղի ունեցած նախընտրական հանրահավաքի ընթացքում հայտարարեց Գագիկ Ծառուկյանը:

ԲՀԿ առաջնորդի խոսքով՝ երկիր կառավարելիս, ամենակարևորը, պետք է պատկերացնես ու իմանաս, որ հարյուր-հազարավոր ընտանիքներ քեզ են սպասում՝ հույսով, հավատով, որ վաղը լավ է լինելու:

Ծառուկյանի կարծիքով՝բոլոր հարցերը լուծվում են բանակցային, ընկերական սեղանի շուրջ. «Եթե դու կապեր չունես, ոչ մի հարց չի լուծվելու,պետք է կապեր ունենաս, ընկերներ ունենաս, որ զանգով հարցեր կարգավորվեն, որ կապ լինի, որ իրենց երկրի ժողովուրդն էլ գա, դուք էլ գնաք, կապն ամրապնդվի»:

armenpress.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here