Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել  Գյումրիից։

ArmeniaON, դեկտեմբերի 4. Այսօր առավոտյան կորած Սու-25 ինքնաթիռը հայտնաբերվել է Մարալիկի շրջանում՝ լեռներում։ Տեղեկացնում է ՊՆ խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Օդաչուներ փոխգնդապետ Բաբայան Արմենը և մայոր Մանուկյան Մովսեսը զոհվել են։

Այսօր առավոտյան՝ ժամը 10։20-ի սահմաններում, կորել էր կապը ուսումնամարզական թռիչքի համար օդ բարձրացած ՍՈւ-25 գրոհիչ ինքնաթիռի հետ։

Ինքնաթիռը թռիչքային երթուղի էր դուրս եկել ժամը 10։06–ին՝ Գյումրիից։

razminfo

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here