Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի վերջին մարտական թռիչքը։

ArmeniaON, դեկտեմբերի 4. ՀՀ  Պաշտպանության նախարարությունը հրապարակել է Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի վերջին մարտական թռիչքի լուսանկարը։

Փոխգնդապետ Արմեն Բաբայանի և մայոր Մովսես Մանուկյանի վերջին մարտական թռիչքը 04.12.2018

Posted by ՀՀ պաշտպանության նախարարություն / MoD of the Republic of Armenia on Tuesday, 4 December 2018

 

Այսօր` դեկտեմբերի 4-ին, ժամը 10.20-ի սահմաններում, ՀՀ Շիրակի մարզի Մարալիկի տարածաշրջանի Քարաբերդ բնակավայրի հարևանությամբ կործանվել է մարտական պատրաստության պլանով նախատեսված ուսումնամարզական թռիչք իրականացնող ՀՀ զինված ուժերի ՍՈՒ-25 մարտական ինքնաթիռը:

Ավիապատահարի հետևանքով զոհվել են 1-ին կարգի օդաչու, փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանը և 3-րդ կարգի օդաչու, մայոր Մովսես Գևորգի Մանուկյանը:

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորապես ցավակցում է փորձառու օդաչուների` փոխգնդապետ Արմեն Սլավիկի Բաբայանի և մայոր Մովսես Գևորգի Մանուկյանի ընտանիքների անդամներին, հարազատներին ու ծառայակիցներին:

mil.am

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here