YouDrive lite-ն աշխատում է Մոսկվայում և Երևանում: Սկզբնական շրջանում վարձույթն անվճար է լինելու։

ArmeniaON, դեկտեմբերի 11. Սկզբնական փուլում կգործարկվի մինչև 100 միավոր Segway-ի Ninebot ES1 մոդելի տրանսպորտային միջոց: Սակագինը 35 դրամ է 1 րոպեի համար: Կայանումն իրականացվելու է քաղաքի հեծանվակայանատեղիներում՝ քաղաքային և մասնավոր:
Ծառայության գործարկումն իրականացվում է Genco ImpEx AM գործընկերոջ հետ, որը պատասխանատու է օպերացիոն գործունեության և զարգացման համար:

YouDrive lite-ի աքաունթները միասնական են բոլոր երկրների համար: Դա նշանակում է, որ առանց լրացուցիչ գրանցման կարելի է օգտվել ծառայությունից ինչպես ՌԴ-ում, այնպես էլ Հայաստանում: Երևանն առաջին արտասահմանյան երկիրն է ընկերության համար, որտեղ գործելու է ծառայությունը: Այնուհետև ընկերությունը մտադիր է դուրս գալ Իսրայելի և Կիպրոսի շուկա:

Ընկերության գլխավոր տնօրեն Լեոնիդ Յասինովսկին ասել է. «Ցավոք, Մոսկվայում եղանակային պայմաններն այնքան էլ բարենպաստ չեն, ուստի որոշվեց գործարկել ծառայությունն այնտեղ, որտեղ կարելի է օգտվել ինքնագնացներից գրեթե ամբողջ տարին: Վերջերս Երևանի իշխանություններն ակտիվորեն զարգացնում են քաղաքային ենթակառուցվածքները և տրանսպորտի էկոլոգիական տեսակները: Մենք ուրախ ենք քաղաքի բնակիչներին առաջարկել էլեկտրաինքնագնացների վարձակալության ծառայությունը»:

panarmenian.net