Հին աղբավայրերի փակման և նորի բացման նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսում։

ArmeniaON, դեկտեմբերի 13. Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև ստորագրված «Երևանի կոշտ թափոնների կառավարման ծրագիր» վարկային համաձայնագրի շրջանակում Նուբարաշենում կկառուցվի տարածաշրջանային նոր աղբավայր. երկու հին աղբավայր կփակվի:

ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի պաշտոնակատար Սուրեն Պապիկյանը կառավարության դեկտեմբերի 13-ի նիստում հայտնել է, որ Նուբարաշենի նոր աղբավայրը կծածկվի հատուկ մեխանիզմով, որի վրա այգի կհիմնվի:
Ծրագրի իրականացման համար կհատկացվի 26 մլն եվրո, որից վարկային բաղադրիչը կազմում է 16 մլն եվրո, դրամաշնորը՝ 10 մլն եվրո:

Հին աղբավայրերի փակման և նորի բացման նախագծման աշխատանքները պետք է իրականացվեն վեց ամսում. աղբավայրը պատրաստ կլինի 2021 թվականին:

panarmenian.net