«Արսենալ»- «Ղարաբաղ» հանդիպման ժամանակ  Սպարտակը Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը, ներխուժել է խաղադաշտ։

ArmeniaON, դեկտեմբերի 14. Եվրոպա լիգայի խմբային փուլի վերջին տուրում Լոնդոնի «Արսենալը» սեփական հարկի տակ ընդունել էր ադրբեջանական «Ղարաբաղին»։ «Արսենալը» 1:0 հաշվով հաղթել է մրցակցին։

Հանդիպման ժամանակ հայ երկրպագու Սպարտակը ՀՀ ազգային հերոս Մոնթե Մելքոնյանի պատկերով շապիկը հագին, ձեռքին՝ Արցախի դրոշը, ներխուժել է խաղադաշտ։ Անվտանգության աշխատակիցները դուրս են բերել նրան խաղադաշտից:

ՖԱՖ շարժման հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը ֆեյսբուքյան էջում գրել. «Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում)»։

Քիչ առաջ խոսեցի Սպարտակի հետ։ Արդեն ազատ է, հնարավոր է խուսափի վարչականից։ Արսենալում հայերին շատ են սիրում)

Posted by Seroj Faf on Thursday, 13 December 2018

panorama.am

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here