Երբ ուրախությունից լալիս ես։ Էս հրաշք մարդուկը հաղթել է քաղցկեղին։

ArmeniaON. Դեկտեմբերի 14. Աննան ՝ Արեգի մայրը գրում է.

Բարի օր բարի լուրով, Բոլոր բոլորին ուզում եմ մեծ ուրախությամբ հայտնել, որ մեր Արեգը վերածնվեց, կրկին ապրել շարունակելու հնարավորություն տրվեց մեր հրաշքին Աստծո կամքով։

Ուզում եմ բոլորիդ մեր շնորհակալությունը հայտնել այս ողջ մեկ տարում մեր կողքին լինելու համար, Արեգիս համար աղոթք հղելու և ձեր ներդրումն ունենալու մեր բուժման պրոցեսին։

Մեր բոլորի և անշուշտ Աստծո կամքով, այսօր համարվում ենք բուժված, ճանապարհը խրթին էր, լի ցավով , բայց պահի դրությամբ հաղթել ենք։

Արեգը երեկ ազատվեց մեկ տարի եւ ավել շարունակ իր անբաժան ընկեր կատետրից, որ մեզ զրկում էր հնարավորությունից իրեն հնարավորինս ամուր ամուր գրկել, այսօր դա հնարավոր է ինչն ինչ մեծագույն երջանկություն է պարգևում։

Ինքն էլ հասուն մարդու պես գիտակցում է ինչի միջով անցավ ու այսօր ուր է հասել ու անսահման երջանիկ է, մնում է աղոթել Աստծուն, որ մեր ձեռք բերած հաղթանակը կլինի հարատև։

Երբ ուրախությունից լալիս ես Էս հրաշք մարդուկը հաղթել է քաղցկեղին։ Աննան ՝ Արեգի մայրը գրում է.Բարի օր բարի…

Posted by Lilit Abrahamyan on Tuesday, 11 December 2018

Անչափ ուրախ ենք ու երջանիկ, որ մեզ խրախուսող այսպիսի մեծ բանակ ունեինք մեր կողքին, հաղթանակը բոլորինս է, սպասեք մեզ Հայաստանում։

Աստծո կամքով շուտով կվերդառնանք հայրենիք…

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here