Պաշտպանության նախարարությունը որոշել է բանակի օրը ճոխությունների համար գումար չծախսել. Այս մասին տեղեկացնում է պաշտպանական գերատեսչության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 ArmeniaON, դեկտեմեբրի 15. Արդյոք նախատեսվո՞ւմ է այս տարի կրճատել Բանակի օրվա միջոցառմանը նախատեսված ծախսերը: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը վստահեցնում է, որ տնտեսումներ կլինեն:

«Մանրամասներ չեմ կարող ասել, չեմ տիրապետում իրավիճակին: Բայց կարող եմ ասել, որ, այո՛, Պաշտպանության նախարարությունը որոշել է ճոխությունների համար գումար չծախսել»,- ասել է նա:

Հիշեցնենք, որ մամուլում մշտապես քննարկվել ու քննադատվել է բանակի օրվան նվիրված միջոցառումների ժամանակ ծախսվող մեծ գումարները:

Լուսանկարը՝ azatutyun.am