Հեռախոսազրույցները գաղտնալսած անձինք կհայտնաբերվեն ու կկրեն օրենքով նախատեսված իրենց պատիժը, համոզված է ԱԱԾ տնօրենը:

 ArmeniaON, դեկտեմբերի 15. Առաջիկայում կհայտնաբերվեն ու պատասխանատվության կենթարկվեն ԱԱԾ տնօրենի, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի և ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հեռախոսազրույցը գաղտնալսած անձիք: Այս մասին,
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ԱԱԾ տնօրենն Արթուր Վանեցյանն ասել է լրագրողների հետ զրույցում:

«Քննչական կոմիտեում ընթանում է քրեական գործ, որի շրջանակներում գաղտնալսման հետ կապված բոլոր հարցերի պատասխանները կտրվեն: Խոսակցությունները մոնտաժված են, դա կապացուցվի նաև փորձաքննությամբ: Ես երբևէ իմ խոսակցություններում չեմ ասել որևէ բառ, որից կարող եմ ամաչել»,- ասել է Վանեցյանը

Նրա խոսքով, գաղտնալսումները լույս սփռեցին այն ամենի վրա, ինչ կատարվում է:

 

LEAVE A REPLY

Please enter your comment!
Please enter your name here